Գրադարան

Կամպիլոբակտեր․ ախտանիշներ

Կամպիլոբակտեր․ ախտանիշներ

Time Read 1 րոպե

Կամպիլոբակտերիոզի ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս վարակվելուց 2-5 օր հետո:

Հիվանդությունը սկսվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, որին հաջորդում են ստամոքսի շրջանի կծկանքային ցավերը և փորլուծությունը, որը կարող է նաև պարունակել արյան հետքեր: Կամպիլոբակտերով վարակված մարդկանց մեծ մասի մոտ փսխում չի դիտվում:

Հիվանդությունը սովորաբար տևում է 1-2 շաբաթ:

Ե՞րբ դիմել բժշկին

Եթե ձեր երեխան 12 ամսականից փոքր է, կամպիլոբակտերային վարակի որևէ ախտանշան հայտնաբերելիս դիմեք ձեր բժշկին կամ մանկաբույժին:

Ավելի մեծ երեխաները կամ չափահասները պետք է այցելեն իրենց բժշկին կամ մանկաբույժին, եթե առկա է հետևյալ նշաններից որևէ մեկը՝

  • ջրազրկման նշաններ, օրինակ՝ միզարձակության կրճատում, քնկոտություն կամ բերանի լորձաթաղանթի չորություն
  • խիստ բարձր ջերմություն (տենդ)
  • արյունային լուծ
  • ստամոքսի շրջանի սուր և կտրտող բնույթի ցավեր
  • ավելի քան երկու օր տևող փորլուծություն:

Կարևոր է նաև ինքնաբուժմամբ չզբաղվելը: Անտեղի մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել հիվանդության քրոնիկացմանը կամ դեղակայուն ձևերի զարգացմանը:

Հոդվածը տեղադրվել է՝ 11-04-2023 վերանայվել է՝ 11-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով