Գրադարան
Կամպիլոբակտեր․ բարդություններ

1 րոպե
Խիստ հազվադեպ կամպիլոբակտերային վարակը կամ կամպիլոբակտերիոզը կարող է բերել որոշ բարդությունների:
Կամպիլոբակտերիոզի հնարավոր բարդությունները ներառում են հետևյալը:
- Գիյեն-Բարեի համախտանիշ. նյարդային հիվանդություն, որն առաջացնում է հաճախ մի քանի շաբաթից մինչև ամիսներ տևող թուլություն կամ կաթված (պարալիչ)։
- Ռեակտիվ հոդաբորբ (արթրիտ). հոդերն այտուցվում և դառնում են ցավոտ, որը սովորաբար տևում է 3-12 ամիս
- Սեպսիս. զարգանում է, երբ կամպիլոբակտեր բակտերիաները տարածվում են արյան հուն:
- Մենինգիտ. ուղեղապատյանի վարակը զարգանում է, երբ բակտերիաները թափանցում են կենտրոնական նյարդային համակարգ:
- Միզուղիների վարակ. սա զարգանում է, երբ բակտերիան թափանցում է միզային խողովակ:
Հոդվածը տեղադրվել է՝ 11-04-2023 վերանայվել է՝ 11-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: