Որևէ ուսումնասիրություն չի ապացուցել, թե ինչպես կարելի է կանխել կատարակտը կամ դանդաղեցնել կատարակտի զարգացումը:
Սակայն, բժիշկները կարծում են, որ մի քանի մոտեցումներ կարող են օգտակար լինել:
- Պարբերաբար անցեք աչքի քննություն. աչքերի և տեսողության ստուգումները կարող են օգնել հայտնաբերելու կատարակտը և աչքի այլ խնդիրները դրանց վաղ փուլերում: Հարցրեք ձեր բժշկին, թե որքան հաճախ պետք է աչքի զննում անցնեք:
- Թողեք ծխելը. հարցրեք ձեր բժշկին ծխելը թողնելու վերաբերյալ առաջարկությունների համար: Դեղորայքը, խորհրդատվությունը և այլ մոտեցումները կարող են ձեզ օգնել:
- Վերահսկեք այլ առողջական խնդիրները. հետևեք ձեր բուժման ծրագրին, եթե ունեք շաքարային դիաբետ կամ այլ առողջական վիճակներ, որոնք կարող են մեծացնել կատարակտի ռիսկը:
- Ընտրեք առողջ սննդակարգ, որը ներառում է շատ մրգեր և բանջարեղեններ. ձեր սննդակարգում մի շարք գունավոր մրգերի և բանջարեղենների ավելացումն ապահովում է, որ դուք ստանաք շատ վիտամիններ և սննդարար նյութեր: Մրգերն ու բանջարեղենները պարունակում են բազմաթիվ հակաօքսիդանտներ, որոնք օգնում են ձեր աչքերի առողջության պահպանմանը։ Ուսումնասիրությունները չեն ապացուցել, որ հաբերի տեսքով հակաօքսիդանտները կարող են կանխել կատարակտը: Սակայն վերջերս իրականացված բնակչության մեծ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վիտամիններով և միներալներով հարուստ առողջ սննդակարգը կապված է կատարակտի զարգացման ռիսկի նվազեցման հետ: Մրգերն ու բանջարեղեննեն ունեն բազմաթիվ ապացուցված առողջական օգուտներ և անվտանգ միջոց են ձեր սննդակարգում միներալների և վիտամինների քանակն ավելացնելու համար:
- Կրեք արևային ակնոցներ: արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են նպաստել կատարակտի զարգացմանը: Կրեք արևային ակնոցներ, որոնք արգելափակում են ուլտրամանուշակագույն B (UVB) ճառագայթները, երբ դրսում եք:
- Կրճատեք ալկոհոլի օգտագործումը. ալկոհոլի չափից ավելի օգտագործումը կարող է մեծացնել կատարակտի ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024