Որոշելու համար, թե արդյոք դուք ունեք կատարակտ, ձեր բժիշկը կգնահատի ձեր հիվանդության պատմությունը (անամնեզ) և ախտանիշները և կկատարի աչքերի ու տեսողության հետազոտություն:
Ձեր բժիշկը կամ նրա ուղեգրմամբ՝ ակնաբույժը կարող են անցկացնել մի քանի հետազոտություններ:
- Տեսողական սրության հետազոտություն. այս հետազոտությունն օգտագործում է աչքի աղյուսակ՝ ստուգելու, թե որքան լավ դուք կարող եք կարդալ մի շարք տառեր: Ձեր աչքերը ստուգվում են մեկ առ մեկ, քանի դեռ մյուս աչքը ծածկված է: Օգտագործելով աղյուսակ կամ աստիճանաբար փոքր տառերով դիտող սարք՝ ձեր ակնաբույժը որոշում է, թե արդյոք դուք ունեք 20/20 տեսողություն, թե առկա են ձեր տեսողության խանգարման նշաններ:
- Ճեղքող լամպով քննություն. ճեղքող լամպը թույլ է տալիս ձեր ակնաբույժին տեսնել ձեր աչքի առջևի կառուցվածքները խոշորացման ներքո: Այսպիսի մանրադիտակը կոչվում է ճեղքող լամպ, քանի որ այն օգտագործում է լույսի ինտենսիվ գիծ՝ ճեղք, որ լուսավորի ձեր եղջերաթաղանթը, ծիածանաթաղանթը, ոսպնյակը և ձեր ծիածանաթաղանթի և եղջերաթաղանթի միջև ընկած տարածությունը: Ճեղքը թույլ է տալիս ձեր բժշկին դիտել այս կառուցվածքները փոքր հատվածներով, ինչը հեշտացնում է ցանկացած փոքրիկ շեղում հայտնաբերելը:
- Ցանցաթաղանթի հետազոտություն. ցանցաթաղանթի հետազոտությանը պատրաստվելու համար ձեր ակնաբույժը կաթիլներ է լցնում ձեր աչքերի մեջ, որ ձեր բբերը լայն բացեն (ընդարձակվեն): Սա հեշտացնում է ձեր աչքերի ետևի հատվածի (ցանցաթաղանթի) զննումը: Օգտագործելով ճեղքային լամպ կամ հատուկ սարք, որը կոչվում է օֆթալմոսկոպ, ձեր ակնաբույժը կարող է հետազոտել ձեր ոսպնյակը կատարակտի նշանների համար:
- Ապլանացիոն տոնոմետրիա. այս հետազոտությունը չափում է հեղուկի ճնշումը ձեր աչքի մեջ: Դա անելու համար կան բազմաթիվ տարբեր սարքեր:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024