Գրադարան

Կատարակտ․ ինքնօգնություն

Կատարակտ․ ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Կատարակտի ախտանիշները հնարավորինս տանելի դարձնելու համար, քանի դեռ չեք որոշել վիրահատվել, փորձեք հետևյալ միջոցները:

  • Համոզվեք, որ ձեր ակնոցները կամ կոնտակտային լինզաները հնարավորինս ճշգրիտ են ընտրված:
  • Օգտագործեք խոշորացույց կարդալու համար, եթե ընթերցելիս լրացուցիչ օգնության կարիք եք զգում:
  • Բարելավեք ձեր տան լուսավորությունն ավելի շատ կամ ավելի պայծառ լամպերով:
  • Ցերեկը տնից դուրս գալիս կրեք արևային ակնոցներ կամ լայնեզր գլխարկ՝ արևի ուժեղ լուսավորությունըև փայլը նվազեցնելու համար:
  • Սահմանափակեք ուշ երեկոյան կամ գիշերները մեքենա վարելը:

Ինքնօգնության միջոցները կարող են օգնել որոշ ժամանակով, սակայն, երբ կատարակտը զարգանում է, ձեր տեսողությունը կարող է ավելի վատթարանալ: Երբ տեսողության կորուստը սկսում է խանգարել ձեր ամենօրյա գործունեությանը, մտածեք կատարակտի վիրահատության մասին:

Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 09-04-2023 վերանայվել է՝ 07-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով