Սկզբում կատարակտի հետևանքով ձեր տեսողության մշուշոտությունը կարող է ազդել աչքի ոսպնյակի միայն մի փոքր մասի վրա, և դուք կարող եք անտեղյակ լինել տեսողության կորստի մասին:
Երբ կատարակտը մեծանում է, այն ավելի շատ է պղտորում ձեր ոսպնյակը և աղավաղում է ոսպնյակի միջով անցնող լույսը: Սա կարող է հանգեցնել ավելի նկատելի ախտանիշների:
Ընդհանուր առմամբ, կատարակտի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- տեսողության սրության կորուստ և ամպամած, մշուշոտ կամ աղոտ տեսողություն
- գիշերային տեսողության հետ կապված դժվարությունների աճ
- լույսի և փայլի նկատմամբ զգայունություն
- ընթերցանության և այլ գործերի համար ավելի պայծառ լույսի կարիք
- լույսերի շուրջ «լուսապսակներ» տեսնելը
- ակնոցի կամ կոնտակտային լինզաների դեղատոմսի հաճախակի փոփոխություններ
- գույների մթնեցում կամ դեղնացում
- մեկ աչքով երկտեսություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք օր աչքի քննության համար, եթե ձեր տեսողության մեջ նկատել եք որևէ փոփոխություն: Եթե զգացել եք ձեր տեսողության հանկարծակի փոփոխություններ, ինչպիսիք են երկտեսողությունը, լուսային առկայծումները, հանկարծակի աչքի ցավը կամ հանկարծակի գլխացավը, անմիջապես դիմեք ձեր բժշկին:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024