Կրծքավանդակի վնասվածքի, այդ թվում՝ կողի կոտրվածքի ամենատարածված բարդությունը թոքի վարակն է (թոքաբորբ):
Կրծքավանդակի վնասվածքի ավելի հազվադեպ հանդիպող, սակայն ծանր բարդություններից են՝
- հեմոթորաքս, երբ թոքի շրջակայքում կուտակվում է արյուն
- պնևմոթորաքս, երբ թոքը շրջապատող տարածության մեջ կուտակվում է օդ
- ենթամաշկային էմֆիզեմա, երբ մաշկի տակ կուտակվում է օդ, որը բերում է կրծքավանդակի պատի այտուցվածության
- որովայնի վնասվածքներ, երբ կրծքավանդակի վնասվածքի հետևանքով վնասվում են լյարդը կամ փայծաղը՝ առաջացնելով ստամոքսի շրջանի կամ թիկունքի ցավեր:
Առանց հետաձգելու տեղեկացրեք ձեր բժշկին, եթե՝
- ձեր գանգատներն ու ախտանիշները վատթարանում են
- ի հայտ են գալիս նոր գանգատներ և ախտանիշներ
- խիստ անհանգստացած եք:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024