Գրադարան

Կրծքավանդակի վնասվածքներ. բուժում

Կրծքավանդակի վնասվածքներ. բուժում

Time Read 1 րոպե

Կրծքավանդակի վնասվածքի բուժումը կախված է տրավմայի պատճառից և ծանրության աստիճանից:

Ըստ անհրաժեշտության բուժանձնակազմը կօժանդակի համարժեք շնչառության ապահովմանը: Նման դեպքերում կարող են նշանակվել թթվածին և ներերակային ինֆուզիոն հեղուկներ, իսկ մեծ ծավալով արյան կորստի ժամանակ՝ նաև արյան արյան փոխներարկում: Ծանր վնասվածքները սովորաբար պահանջում են հիվանդանոցային բուժում:

Կոտրված կողը կարող է մի քանի շաբաթվա ընթացքում ինքնուրույն լավանալ: Այս ընթացքում ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ կանոնավոր կերպով խորը շնչեք, որ թոքերի ալվեոլները մնան բաց և կանխարգելվի թոքի վարակը՝ թոքաբորբը (պնևմոնիա):

Ուժեղ ցավերի դեպքում կարող եք ընդունել ձեր բժշկի առաջարկած ցավազրկողները: Ցավազրկումը կարևոր է, որ կարողանաք հազալ (մաքրել թոքերը) և խորը շնչել:

Թեթև վնասվածքների դեպքում փորձեք պահպանել ձեր շարժունակությունը և զբաղվել առօրյա գործերով: Սակայն խուսափեք ծանրություն բարձրացնելուց և ֆիզիկական լարվածությունից՝ քանի դեռ ցավերը և մյուս ախտանիշները լիարժեք չեն վերացել:

Հոդվածը տեղադրվել է՝ 26-05-2021 վերանայվել է՝ 05-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով