Կան մի շարք քայլեր և նախազգուշական միջոցներ, որոնք կարող են օգնել կրծքավանդակի վնասվածքի կանխարգելմանը:
- Պաշտպանվեք մարզական վնասվածքներից. կոնտակտային մարզաձևերով զբաղվելիս կրեք պաշտպանական միջոցներ:
- Կրճատեք տանն ընկնելու ռիսկը. նվազեցրեք կենցաղային տրավմաների, այդ թվում՝ պատահաբար վայր ընկնելու հավանականությունը: Բնակարանի հատակը պահեք ավելորդ առարկաներից ու լարերից մաքուր, լոգարանում ունեցեք չսայթակող ռետինե գորգիկ, ապահովեք բոլոր սենյակների բավարար լուսավորությունը, աստիճանները կահավորեք աստիճանավանդակով, ինչպես նաև ձեռնարկեք լրացուցիչ միջոցներ, եթե ընտանիքում ունեք մեծ տարիքով կամ հենաշարժական խնդիրներով հարազատ:
- Հետևեք անվտանգ երթևեկության կանոններին. ավտոմեքենայի արագությունը չգերազանցելը, ալկոհոլ կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում մեքենա վարելուց հրաժարվելը, ամրագոտներից օգտվելը և համանման այլ նախազգուշական միջոցները զգալի կերպով նվազեցնում են տրավմաների, այդ թվում՝ կրծքավանդակի վնասվածքի ռիսկը:
- Նվազեցրեք աշխատանքային տրավմայի ռիսկը. հետևեք անվտանգության կանոններին, եթե ձեր աշխատանքի բնույթը կապված է դժբախտ պատահարների մեծ ռիսկի հետ:
- Ամրապնդեք ոսկորները. սննդակարգով բավարար կալցիում և վիտամին D ստանալը կարևոր է ոսկրերի առողջ և ամուր վիճակը պահպանելու համար: Նպատակ դրեք, որ սննդի և հավելումների միջոցով ստանաք օրական 1200 միլիգրամ (մգ) կալցիում և 600 միջազգային միավոր (ՄՄ) վիտամին D:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024