Գրադարան
Քլամիդիա տրախոմատիս. պատճառներ

1 րոպե
Քլամիդիա տրախոմատիս բակտերիան առավել հաճախ տարածվում է հեշտոցային (վագինալ), բերանային (օրալ) և հետանցքային (անալ) սեռական հարաբերության միջոցով:
Հնարավոր է նաև, որ վարակված հղի կանայք ծննդաբերության ընթացքում բակտերիան փոխանցեն իրենց երեխային՝ նորածնի մոտ առաջացնելով թոքաբորբ (պնևմոնիա) կամ աչքերի ծանր վարակ:
Ռիսկի գործոններ
Քլամիդիա տրախոմատիսի ռիսկը մեծացնող գործոնները ներառում են՝
- մինչև 25 տարեկանը սեռական ակտիվ լինելը
- բազմաթիվ սեռական զուգընկերներ ունենալը
- հետևողականորեն պահպանակ չօգտագործելը
- սեռական ճանապարհով փոխանցվող վարակի պատմությունը:
Հոդվածը տեղադրվել է՝ 07-03-2021 վերանայվել է՝ 07-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: