Վաղ փուլերում քլամիդիա տրախոմատիս վարակները հաճախ քիչ գանգատներ և ախտանիշներ են առաջացնում կամ որևէ ախտանիշ չեն պատճառում։
Նույնիսկ երբ գանգատներն ու ախտանիշներն ի հայտ են գալիս, դրանք հաճախ մեղմ են, ինչը հեշտացնում է դրանց անտեսումը:
Քլամիդիա տրախոմատիսային վարակի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝
- ցավոտ միզարձակում (դիզուրիա)
- կանանց մոտ՝ հեշտոցային արտադրություն
- տղամարդկանց մոտ՝ առնանդամից (միզուկից) արտադրություն
- կանանց մոտ՝ ցավոտ սեռական հարաբերություն
- կանանց մոտ՝ դաշտանների միջև և սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն
- տղամարդկանց մոտ՝ ամորձու ցավ:
Քլամիդիա տրախոմատիսը նաև կարող է վարակել ուղիղ աղիքը՝ ընթանալով առանց գանգատների կամ բերելով ուղիղաղիքային ցավի, արտադրության կամ արյունահոսության: Վարակված կենսահեղուկների հետ շփվելիս նաև կարող է զարգանալ աչքի քլամիդիային վարակներ (շաղկապենու բորբոքում):
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք արտադրություն հեշտոցից, առնանդամից կամ ուղիղ աղիքից (հետանցքից) կամ եթե նշում եք միզելիս ցավեր: Դիմեք բժշկին նաև այդ դեպքում, եթե տեղեկացել եք, որ ձեր սեռական զուգընկներն ունի քլամիդիա: Բժիշկը հավանաբար կնշանակի որևէ հակաբիոտիկ, նույնիսկ եթե որևէ գանգատ չունեք:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024