Գրադարան

Քլամիդիա տրախոմատիս. ախտորոշում

Քլամիդիա տրախոմատիս. ախտորոշում

Time Read 1 րոպե

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) խորհուրդ է տալիս քլամիդիայի սքրինինգ անցկացնել հետևյալ խմբերում:

  • 25 տարեկան և ավելի փոքր սեռական ակտիվ կանայք. այս խմբում քլամիդիայով վարակվելու մակարդակն ամենաբարձրն է, ուստի խորհուրդ է տրվում անցնել տարեկան սքրինինգային թեստ: Նույնիսկ եթե նախորդ տարի անցել եք այդ թեստը, կրկին հետազոտվեք, եթե ունեք նոր սեռական զուգընկեր:
  • Հղի կանայք. նախածննդյան (պրենատալ) առաջին ստուգման ժամանակ դուք պետք է անցնեք քլամիդիայի թեստ: Եթե ունեք վարակվելու բարձր ռիսկ՝ սեռական զուգընկեր փոխելուց կամ այն պատճառով, որ ձեր զուգընկերը կարող է վարակված լինել, հղիության ընթացքում նորից թեստ անցեք:
  • Բարձր ռիսկի խմբի կանայք և տղամարդիկ. մարդիկ, ովքեր ունեն բազմաթիվ սեռական զուգընկերներ, ովքեր միշտ չէ, որ օգտագործում են պահպանակ կամ տղամարդիկ, ովքեր սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց հետ, պետք է դիտարկեն հաճախակի քլամիդիայի սքրինինգ անցնելը: Բարձր ռիսկի այլ ցուցանիշներից են մեկ այլ սեռական ճանապարհով փոխանցվող վարակով ընթացիկ վարակը և վարակված զուգընկերոջ միջոցով հնարավոր վարակումը:

Քլամիդիայի սքրինինգը և ախտորոշումը համեմատաբար պարզ է: Թեստերը ներառում են հետևյալը:

  • Մեզի թեստ. ձեր մեզի նմուշը ստուգվում է լաբորատորիայում այս վարակի առկայության համար:
  • Քսուք. կանանց համար ձեր բժիշկը վերցնում է ձեր արգանդի վզիկի արտադրուկը՝ ցանքսի կամ հակածնային (անտիգենային) թեստավորման համար: Դա կարելի է անել սովորական ՊԱՊ թեստի ժամանակ: Որոշ կանայք նախընտրում են ինքնուրույն վերցնել հեշտոցային քսուքը, որը, ինչպես ցույց է տրված, նույնքան ախտորոշիչ է, որքան բժիշկների կողմից նմուշառված քսուքները: Տղամարդկանց համար ձեր բժիշկը բարակ ձող է մտցնում ձեր առնանդամի ծայրին՝ միզուկից նմուշ ստանալու համար: Որոշ դեպքերում բժիշկը նաև կարող է քսուք վերցնել ձեր հետանցքից:

Եթե ստացել եք քլամիդիային վարակի դեմ բուժում, մոտ երեք ամսից պետք է նորից թեստ անցնեք:

Հոդվածը տեղադրվել է՝ 07-03-2021 վերանայվել է՝ 07-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով