Գրադարան

Քլամիդիա տրախոմատիս. բարդություններ

Քլամիդիա տրախոմատիս. բարդություններ

Time Read 1 րոպե

Քլամիդիա տրախոմատիսը կապված է հետևյալ աողջական խնդիրների հետ:

  • Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն (ՓԿՕԲՀ). ՓԿՕԲՀ-ը արգանդի և արգանդափողերի վարակ է, որն առաջացնում է կոնքի ցավ և ջերմություն: Ծանր վարակները կարող են պահանջել հոսպիտալացում՝ ներերակային հակաբիոտիկներով բուժման համար: ՓԿՕԲՀ կարող է վնասել արգանդափողերը, ձվարանները և արգանդը, ներառյալ՝ արգանդի վզիկը:
  • Մակամորձու վարակ (էպիդիդիմիտ). քլամիդիային վարակը կարող է բորբոքել տղամարդու յուրաքանչյուր ամորձու կողքին գտնվող փաթաթված խողովակը (մակամորձի): Վարակը կարող է հանգեցնել ջերմության, փոշտի (ամորձապարկի) ցավի և այտուցի:
  • Շագանակագեղձի վարակ. հազվադեպ քլամիդիայի բակտերիան կարող է տարածվել տղամարդու շագանակագեղձի վրա։ Շագանակագեղձի բորբոքումը (պրոստատիտ), հատկապես սուր ընթացքի դեքպում կարող է առաջացնել ցավ սեռական հարաբերության ընթացքում կամ դրանից հետո, ջերմություն և դող ու սարսուռ, ցավոտ միզում և գոտկային շրջանի ցավեր:
  • Նորածինների վարակներ. քլամիդիային վարակը կարող է ծննդաբերության ընթացքում հեշտոցային խողովակից անցնել ձեր երեխային՝ առաջացնելով թոքաբորբ (պնևմոնիա) կամ աչքի ծանր վարակ:
  • Արգաարգանդային հղիություն. սա առաջանում է, երբ բեղմնավորված ձվաբջիջը ներդրվում և աճում է արգանդից դուրս, սովորաբար՝ արգանդափողերից մեկնումեկում: Արտաարգանդային հղիությունը պետք է ընդհատվի՝ կյանքին սպառնացող բարդությունները, օրինակ՝ արգանդափողի պատռումը կանխելու համար: Քլամիդիայով վարակվածությունը մեծացնում է այս ռիսկը:
  • Անպտղություն. քլամիդիային վարակները, նույնիսկ նրանք, որոնք չեն առաջացնում գանգատներ կամ ախտանիշներ, կարող են առաջացնել արգանդափողերում սպիներ և խցանումներ, ինչը կարող է կանանց անպտղության պատճառ դառնալ:
  • Ռեակտիվ արթրիտ. քլամիդիա տրախոմատիս ունեցող մարդկանց մոտ բարձրանում է ռեակտիվ արթրիտի զարգացման ռիսկը, որը նաև հայտնի է որպես Ռեյտերի համախտանիշ: Այս վիճակը սովորաբար ախտահարում է հոդերը, աչքերը և միզուկը:

Հոդվածը տեղադրվել է՝ 06-03-2021 վերանայվել է՝ 07-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով