Գրադարան
Քլամիդիա տրախոմատիս. կանխարգելում

1 րոպե
Քլամիդիային վարակի կանխարգելման ամենահուսալի միջոցը սեռական հարաբերություններից զերծ մնալն է:
Դրանից բացի, դուք կարող եք հետևել հետևյալ խորհուրդներին:
- Օգտագործեք պահպանակներ. յուրաքանչյուր սեռական շփման ժամանակ օգտագործեք տղամարդու լատեքսային պահպանակ կամ կանացի պոլիուրեթանային պահպանակ: Յուրաքանչյուր սեռական շփման ժամանակ ճիշտ օգտագործվող պահպանակները նվազեցնում, բայց չեն վերացնում վարակվելու վտանգը:
- Սահմանափակեք սեռական զուգընկերների թիվը. բազմաթիվ սեռական զուգընկերներ ունենալը ձեզ դնում է քլամիդիայով և սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակներով վարակվելու բարձր ռիսկի տակ:
- Կանոնավոր սքրինինգ անցեք. եթե վարում եք ակտիվ սեռական կյանք, հատկապես, եթե բազմաթիվ զուգընկերներ, զրուցեք ձեր բժշկի հետ այն մասին, թե որքան հաճախ պետք է հետազոտվեք քլամիդիայի և սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակների համար:
- Խուսափեք «ներքին լվացումներից». որոշ կանայք հիգիենիկ կամ այլ նկատառումներով հաճախակի լվանում են իրենց հեշտոցը: Սա կարող է նվազեցնել հեշտոցում առկա «լավ» բակտերիաների քանակը և խախտել հեշտոցային նորմալ միկրոֆլորան (հավասարակշռությունը), որն էլ իր հերթին բարձրացի վարակների ռիսկը:
Հոդվածը տեղադրվել է՝ 06-03-2021 վերանայվել է՝ 07-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: