Քլամիդիա տրախոմատիս. բուժում
07-03-2021
1 րոպե

Քլամիդիա տրախոմատիսը բուժվում է հակաբիոտիկներով:
Բժիշկը կարող է ձեզ նշանակել միանգամյա ընդունման մեծ դեղաչափ կամ 5-10 օրվա ընթացքում օրական մեկ կամ մի քանի անգամվա ընդունման փոքր դեղաչափեր:
Հաճախ վարակը վերանում է 1-2 շաբաթվա ընթացքում: Այս ընթացքում պետք է զերծ մնալ սեռական հարաբերություններից: Ձեր սեռական զուգընկերը կամ զուգընկերները ևս բուժման կարիք ունեն, նույիսկ եթե չեն նշում որևէ գանգատ կամ ախտանիշ: Հակառակ դեպքում վարակը կարող է «վերադառնալ» և շարունակաբար փոխանցվել սեռական զուգընկերների միջև:
Նախկինում քլամիդիայով վարակված լինելը կամ բուժում ստանալը բնավ չեն նշանակում, որ չեք կարող նույն բակտերիայով կրկին վարակվել:
Հոդվածը վերանայվել է՝ 16-01-2023