Քրոնիկ ամենօրյա գլխացավերը կարող են բացասաբար ազդել ձեր աշխատանքի, փոխհարաբերությունների և կյանքի որակի վրա:
Այս խորհուրդները կարող են օգնել վերոնշյալ խնդիրների դիմակայմանը:
- Վերցրեք հսկողությունը ձեզ վրա. վերգտեք ձեր ուժերը՝ ապրելու լիարժեք և երջանիկ կյանքով: Զրուցեք ձեր բժշկի հետ և միասին մշակեք բուժման այնպիսի պլան, որն առավել արդյունավետ կլինի ձեր դեպքում: Հոգ տարեք ձեր մասին և թույլ մի տվեք, որ գլխացավերը թելադրեն ձեր առօրյան: Զբաղվեք այնպիսի գործերով, որոք բարձրացնում են ձեր հոգեկան ներուժը:
- Դարձրեք ձեր միջավայրն աջակցող. մի ակնկալեք, որ ձեր ընկերներն ու սիրելիները հստակ պատկերացնում են, թե ինչն է ձեր գլխացավերի մեղմացման կամ կանխարգելման համար լավ և ինչը՝ վատ: Տեղկացրեք նրանց, թե ինչի կարիք ունեք, հատնեք, եթե ձեր առանձնանալու ժամն է կամ խնդրեք, որ քիչ ուշադրություն դարձնեն ձեր գլխացավերի վրա:
- Որոնեք օժանդակող խմբեր. ձեզ համար գուցե օգտակար լինի զրուցել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ձեր պես ունեն անհանգստացնող գլխացավեր:
- Ըստ անհրաժեշտության դիմեք խորհրդատվության. խորհրդատուն կամ հոգեթերապևտը կարող են օգնել ձեր գլխացավերի և սթրեսի արդյունավետ կառավարմանը: Նրանք կարող են նաև օգնել, որ ճիշտ ընկալեք ձեր գլխացավերի հոգեբանական ազդեցությունները: Կան տվյալներ այն մասին, որ կոգնիտիվ վարքաբանական թերապիան կարող է կրճատել գլխացավերի հաճախականությունը և ուժգնությունը:
Այլընտրանքային բժշկություն
Oժանդակող կամ այլընտրաքային բուժումները կարող են մեղմացնել բազմաթիվ մարդկանց գլխացավերը: Սակայն պետք է պահպանել զգուշություն, քանի որ բուժման այս եղանակները բավարար հետազոտված չեն:
- Ասեղնաբուժություն. սա չինական ծագման հնագույն բուժման մեթոդ է, երբ կիրառվում են հատուկ շատ բարակ ասեղներ, որոնք մտցվում են հատուկ կետերի մաշկի մեջ: Որոշ հետազոտություններ վկայում են, որ ասեղնաբուժությունն օգնում է քրոնիկ գլխացավերի հաճախականության և ուժգնության մեղմացմանը:
- Կենսաբանական հետադարձ կապ (բիոֆիդբեք). սա մի մեթոդ է, որի շնորհիվ դուք կարողանում եք կառավարել գլխացավերը դրանց նկատմամբ օրգանիզմի որոշ արձագանքները փոփոխելու միջոցով (մկանային լարվածություն, սրտի ռիթմ, մաշկի ջերմաստիճան և այլն):
- Մերսում. մերսումը կարող է կրճատել սթրեսը, մեղմացնել ցավը և օգնել մարմնի թուլացմանը: Մերսումը կարող է առանձնահատուկ օգտակար լինել, եթե ծոծրակի, պարանոցի ետին մասում և ուսագոտում շրջանում կա մկանային լարվածություն:
- Բույսեր, վիտամիններ և միներալներ. որոշ տվյալներ կան այն մասին, որ լվածաղիկ (թաղանդաստ, пиретрум) և հազի դեղ (белокопытник) բույսերը կարող են օգնել միգրենային գլխացավերի կանխարգելմանը կամ մեղմացնել դրանց ուժգնությունը: Վիտամին B2-ի (ռիբոֆլավին) բարձր դեղաչափը նույնպես կարող է մեղմացնել միգրենը: Կոենզիմ Q10 հավելումները կարող են օգնել որոշ անհատների: Բերանային ընդունման Մագնեզիումի սուլֆատը կարող է որոշ մարդկանց մոտ կրճատել գլխացավերի հաճախականությունը: Զրուցեք այս թեմայի շուրջ ձեր բժշկի հետ: Նկատի ունեցեք, որ հղիության ընթացքում չի կարելի օգտագործել ռիբոֆլավին և վերոնշյալ բույսերը:
- Ծոծրակային նյարդի էլեկտրական խթանում. սա դեռևս փորձարկման փուլում գտնվող մեթոդ է:
Մինչև օժանդակող կամ այլընտրանքային որևէ միջոց փորձելը, զրուցեք ձեր բժշկի հետ հնարավոր վտանգների և օգուտների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024