Բազմաթիվ քրոնիկ ամենօրյա գլխացավերի պատճառները լավ հետազոտված չեն:
Իսկական (առաջնային) քրոնիկ ամենօրյա գլխացավերը չունեն հիմքում ընկած հայտնաբերելի պատճառ:
Հիվանդությունները, որոնք կարող են առաջացնել ոչ առաջնային (երկրորդային) քրոնիկ ամենօրյա գլխացավեր, ներառում են՝
- գլխուղեղի ներսում և շրջակայքում բորբոքում կամ արյունատար անոթների հետ կապված այլ խնդիրներ, ներառյալ ինսուլտը
- վարակներ, ինչպիսին է մենինգիտը
- չափազանց բարձր կամ շատ ցածր ներգանգային ճնշում
- գլխուղեղի ուռուցք
- գլխուղեղի տրավմատիկ վնասվածք (գանգուղեղային տրավմա):
Դեղերի գերօգտագործման գլխացավ
Գլխացավի այս տեսակը սովորաբար զարգանում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն դրվագային գլխացավի խանգարում, սովորաբար՝ միգրեն կամ լարվածության գլխացավ, և ընդունում են չափազանց շատ ցավազրկողներ: Եթե դուք շաբաթական ավելի քան երկու օր (կամ ամիսը ավելի քան ինը օր) ցավազրկող դեղամիջոցներ եք ընդունում, նույնիսկ դեղատոմս չպահանջող, ապա հետադարձ (ռիկոշետային) գլխացավերի առաջացման վտանգի տակ եք:
Իմացե՛ք ավելին դեղերի գերօգտագործման գլխացավի մասին:
Ռիսկի գործոններ
Հաճախակի գլխացավերի զարգացման հետ կապված գործոնները ներառում են՝
Հոդվածը հրապարակվել է՝ 19-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024