Հիմնական հիվանդության բուժումը հաճախ դադարեցնում է հաճախակի գլխացավերը:
Եթե նման հիվանդության չի հայտնաբերվել, բուժումը կենտրոնանում է ցավի կանխարգելման վրա:
Կանխարգելման մոտեցումները տարբեր են՝ կախված ձեր գլխացավի տեսակից և նրանից, թե արդյոք դեղորայքի չափից ավելի օգտագործումը նպաստում է ձեր գլխացավերին: Եթե շաբաթական երեք օրից ավելի ցավազրկողներ եք ընդունում, ապա առաջին քայլը կարող է լինել ձեր բժշկի ցուցումով այս դեղերից հրաժարվելը:
Երբ դուք պատրաստ եք սկսել կանխարգելիչ բուժում, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ցավազրկողների խմբին չպատկանող հետևյալ դեղամիջոցները:
- Հակադեպրեսանտներ. եռացիկլիկ (տրիցիկլիկ) հակադեպրեսանտները, ինչպիսին է Նորտրիպտիլինը (Պամելոր), կարող են օգտագործվել քրոնիկ գլխացավերի բուժման համար: Այս դեղամիջոցները կարող են նաև օգնել դեպրեսիայի, անհանգստության և քնի խանգարումների բուժմանը, որոնք հաճախ ուղեկցում են քրոնիկ ամենօրյա գլխացավերին: Այլ հակադեպրեսանտներ, ինչպիսն է սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչ (ինհիբիտոր) Ֆլուոքսետինը (Պրոզակ, Սարաֆեմ և այլն), կարող են օգնել բուժելու դեպրեսիան և անհանգստությունը, բայց ցույց չեն ապացուցել, որ գլխացավերի դեպքում ավելի արդյունավետ են, քան պլացեբոն:
- Բետա պաշարիչներ (բետա–բլոկերներ). այս դեղամիջոցները, որոնք սովորաբար օգտագործվում են բարձր արյան ճնշումը բուժելու համար, նաև հիմնական միջոց են դրվագային միգրենի կանխարգելման համար: Դրանք ներառում են Ատենոլոլը (Տենորմին), Մետոպրոլոլը (Լոպրեսոր, Տոպրոլ-XL) և Պրոպրանոլոլը (Ինդերալ, Իննոպրան XL):
- Հակացնցումային դեղամիջոցներ. որոշ հակագրոհային դեղամիջոցներ ըստ երևույթին կանխում են միգրենը և կարող են օգտագործվել նաև քրոնիկ ամենօրյա գլխացավերը կանխելու համար: Տարբերակները ներառում են Տոպիրամատ (Տոպամաքս, Քվիդեքսի XR և այլն), Նատրիումի դիվալպրոեքս (Դեպակոտ) և Գաբապենտին (Նեյրոնտին, Գրալիզե):
- Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԲԴ). որոշ ՈՍՀԲԴ-ներ, ինչպիսն է Նապրոքսեն նատրիումը (Անապրոքս, Նապրելան) կարող են օգտակար լինել, հատկապես, երբ փորձում եք հանել այլ ցավազրկողները: Դրանք նաև կարող են օգտագործվել պարբերաբար, երբ գլխացավն ավելի ուժեղ է:
- Բոտուլինային տոքսին (բոտուլոտոքսին). ՕնաբոտուլինումտոքսինԱ-ի (Բոտոքս) ներարկումները թեթևացնում են որոշ մարդկանց և կարող են արդյունավետ տարբերակ լինել այն մարդկանց համար, ովքեր լավ չեն հանդուրժում ամենօրյա դեղորայքը: Բոտոքսը, ամենայն հավանականությամբ, կդիտարկվի, եթե գլխացավերը ունեն քրոնիկ միգրենային բնույթ:
Նախընտրելի է մեկ դեղամիջոցի օգտագործումը, սակայն եթե մեկ դեղամիջոցը բավականաչափ լավ չի ազդում, ձեր բժիշկը կարող է մտածել դեղերի համատեղման մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024