Գրադարան
Քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզ

1 րոպե
Քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզը (ՔԼԼ) արյան և ոսկրածուծի քաղցկեղի տեսակ է: Ոսկրածուծը ոսկորների ներսում գտնվող սպունգանման հյուսվածք է, որտեղ ձևավորվում են արյան բջիջները:
Քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզում «քրոնիկ» տերմինը ցույց է տալիս, որ այս լեյկոզը սովորաբար ավելի դանդաղ է զարգանում, քան լեյկոզների այլ տեսակները: «Լիմֆոցիտային» տերմինը ներկայացնում է հիվանդության հետևանքով ախտահարված բջիջների տեսակը՝ արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտների) մի խումբ՝ լիմֆոցիտներ, որոնք օգնում են ձեր օրգանիզմին վարակի դեմ պայքարելուն:
Քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզն առավել հաճախ հանդիպում է մեծ տարիքով չափահասների մոտ: Կան բուժումներ, որոնք կարող են օգնել հիվանդության վերահսկմանը:
Հոդվածը տեղադրվել է՝ 28-07-2023 վերանայվել է՝ 28-07-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: