Գրադարան
Քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզ․ բարդություններ

1 րոպե
Քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզը կարող է առաջացնել այնպիսի բարդություններ:
- Հաճախակի վարակներ. եթե ունեք քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզ, կարող եք առնչվել հաճախակի վարակների հետ, որոնք կարող են ծանր ընթացք ստանալ: Երբեմն վարակներն առաջանում են, քանի որ ձեր արյունը չունի մանրէների դեմ պայքարող բավականաչափ հակամարմիններ (իմունոգլոբուլիններ): Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ իմունոգոլոբուլինի կանոնավոր ներարկումներ:
- Անցում քաղցկեղի ավելի ագրեսիվ ձևի. քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզ ունեցող մարդկանց մի փոքր մասի մոտ կարող է զարգանալ քաղցկեղի ավելի ագրեսիվ ձև, որը կոչվում է դիֆուզ խոշոր B-բջջային լիմֆոմա: Բժիշկները երբեմն դա անվանում են Ռիխտերի համախտանիշ:
- Այլ քաղցկեղի ռիսկի բարձրացում. քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզով հիվանդ մարդկանց մոտ մեծանում է քաղցկեղի այլ տեսակների, այդ թվում՝ մաշկի քաղցկեղի և թոքերի ու մարսողական համակարգի քաղցկեղի առաջացման ռիսկը:
- Իմունային համակարգի խնդիրներ. քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզով մարդկանց մի փոքր մասի մոտ կարող է զարգանալ իմունային համակարգի խնդիր, որը պատճառ է դառնում, որ իմունային համակարգի հիվանդությունների դեմ պայքարող բջիջները սխալմամբ գրոհում և վնասում են արյան կարմիր բջիջները՝ էրիթրոցիտները (աուտոիմուն հեմոլիտիկ անեմիա) կամ արյան թիթեղիկները՝ թրոմբոցիտները (աուտոիմուն թրոմբոցիտոպենիա):
Հոդվածը տեղադրվել է՝ 28-07-2023 վերանայվել է՝ 28-07-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: