Ձեր գանգատները լսելուց և ձեզ զննելուց, այդ թվում՝ ձեր ավշային հանգույցները և փայծաղը շոշափելուց հետո, եթե բժիշկը կասկածի քրոնիկ լիմֆոցիտային լիմֆոզ, ձեզ կառաջարկի որոշ հետազոտություններ և ախտորոշիչ միջամտություններ:
Արյան թեստեր
Քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզի ախտորոշման համար օրգտագործվող արյան թեստերը կարող են օգնել այս տվյալների ստացմանը:
- Արյան նմուշում բջիջների քանակի հաշվարկ. արյան ընդհանուր քննությունը (CBC) կարող է օգտագործվել արյան նմուշում լիմֆոցիտների քանակը հաշվելու համար: Լիմֆոցիտների մի տեսակի՝ B բջիջների մեծ քանակությունը կարող է վկայել քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզի մասին։
- Ներգրավված լիմֆոցիտների տեսակի որոշում. թեստը, որը կոչվում է հոսքային ցիտոմետրիա կամ իմունոֆենոտիպավորում, օգնում է պարզել, թե արդյոք լիմֆոցիտների քանակի ավելացումը պայմանավորված է քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզով, արյան այլ խանգարմամբ կամ մեկ այլ գործընթացին, օրինակ՝ վարակին ձեր օրգանիզմի արձագանքով:
- Լիմֆոցիտների գենետիկ փոփոխությունների հետազոտում. թեստը, որը կոչվում է ֆլյուորեսցենտային in situ հիբրիդացում (FISH), ուսումնասիրում է քաղցկեղային լիմֆոցիտների ներսում գտնվող քրոմոսոմները՝ մուտացիաների առկայությունը հայտնաբերելու համար: Բժիշկները երբեմն օգտագործում են այս տեղեկատվությունը ձեր պրոգնոզը (կանխատեսումը) որոշելու և բուժման տարբերակ ընտրելու համար:
Այլ թեստեր
Որոշ դեպքերում ձեր բժիշկը կարող է նշանակել լրացուցիչ հետազոտություններ և միջամտություններ, որոնք կօգնեն ախտորոշմանը:
- Լեյկոզային բջիջների թեստեր, որոնք փնտրում են առանձնահատկություններ, որոնք կարող են ազդել ձեր պրոգնոզի (կանխատեսման) վրա:
- Ոսկրածուծի բիոպսիա և ասպիրացիա:
- Պատկերային հետազոտություններ, ինչպիսիք են համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) և պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան (ՊԷՏ):
Փուլի որոշում
Ախտորոշումը հաստատվելուց հետո ձեր բժիշկն օգտագործում է ձեր քաղցկեղի մասին տվյալները ձեր հիվանդության փուլը որոշելու համար: Փուլը ցույց է տալիս, թե որքան ագրեսիվ է ձեր քաղցկեղը և որքան հավանական է, որ այն արագ կվատթարանա:
Քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզի փուլերը կարող են օգտագործել տառեր կամ թվեր: Ընդհանուր առմամբ, հիվանդության ամենավաղ փուլերը անհապաղ բուժման կարիք չունեն: Ավելի ուշ փուլերի քաղցկեղ ունեցող մարդիկ կարող են մտածել անմիջապես բուժումը սկսելու մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024