Գրադարան
Փնջային (կլաստերային) գլխացավ. ինքնօգնություն

1 րոպե
Հետևյալ միջոցները կարող են օգնել ձեզ խուսափելու կլաստերային գլխացավի նոպայից, երբ կլաստերային շրջափուլի մեջ եք:
- Խստորեն հետևեք կանոնավոր քնի ժամանակացույցին. կլաստերային գլխացավի շրջանները կարող են սկսվել, երբ փոփոխություններ լինեն ձեր սովորական քնի ռեժիմի մեջ: Կլաստերային կրկնվող նոպաների ժամանակահատվածում հետևեք ձեր սովորական քնի ռեժիմին:
- Խուսափեք ալկոհոլից. ալկոհոլի օգտագործումը, ներառյալ գարեջուրը և գինին, կարող է արագ գլխացավ առաջացնել կլաստերային ժամանակահատվածում:
Այլընտրանքային բժշկություն
Կլաստերային գլխացավերը կարող են շատ տանջալի լինել, ուստի կարող եք փորձել այլընտրանքային կամ հավելյալ թերապիաներ՝ ձեր ցավը թեթևացնելու համար:
Մելատոնինը ցույց է տվել համեստ արդյունավետություն գիշերային նոպաների բուժման գործում: Կան նաև որոշ ապացույցներ, որ ներքթային Կապսաիցինը կարող է նվազեցնել կլաստերային գլխացավի նոպաների հաճախականությունն ու ծանրությունը:
Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2023 վերանայվել է՝ 29-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: