Գրադարան

Փնջային (կլաստերային) գլխացավ. ախտորոշում

Փնջային (կլաստերային) գլխացավ. ախտորոշում

Time Read 2 րոպե

Կլաստերային գլխացավն ունի ցավի բնորոշ տեսակ և նոպաների բնույթ:

Ախտորոշումը կախված է նոպաների ձեր նկարագրությունից, ներառյալ ձեր ցավը, ձեր գլխացավի տեղակայումը և ծանրության աստիճանը, ինչպես նաև հարակից ախտանիշները:

Այն, թե որքան հաճախ են ձեր գլխացավերն առաջանում և որքան երկար են դրանք տևում, նույնպես կարևոր գործոններ են:

Ձեր բժիշկը, ամենայն հավանականությամբ, կփորձի հստակեցնել ձեր գլխացավի տեսակը և պատճառը՝ օգտագործելով որոշակի մոտեցումներ:

Նյարդաբանական քննություն

Նյարդաբանական քննությունը կարող է օգնել ձեր բժշկին հայտնաբերելու նյարդաբանական խանգարման ֆիզիկական նշաններ: Կլաստերային գլխացավերով մարդկանց մոտ այդ հետազոտության արդյունքները սովորաբար նորմալ են: Ձեր բժիշկը կօգտագործի մի շարք միջոցառումներ՝ ձեր գլխուղեղի գործունեությունը գնահատելու համար, ներառյալ ձեր զգայարանների, ռեֆլեքսների և նյարդերի ստուգումը:

Պատկերային թեստեր

Եթե ունեք անսովոր կամ բարդացած գլխացավեր կամ նյարդաբանական քննության ոչ նորմալ արդյունքներ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ այլ հետազոտություններ՝ բացառելու գլխացավի այլ լուրջ պատճառները, ինչպիսիք են ուռուցքը կամ անևրիզման: Գլխուղեղի պատկերային ընդհանուր հետազոտությունները ներառում են հետևյալը:

  • ՄՌՏ. մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) օգտագործում է հզոր մագնիսական դաշտ և ռադիոալիքներ՝ ձեր գլխուղեղի և արյունատար անոթների մանրամասն պատկերներ ստանալու համար:
  • ԿՏ սքանավորում. համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) օգտագործում է մի շարք ռենտգենյան ճառագայթներ՝ ձեր գլխուղեղի մանրամասն խաչաձեւ հատած պատկերներ ստեղծելու համար:

Դասակարգում

  • Դրվագային (էպիզոդիկ)՝ հիվանդների 85-ից 90%-ը. հիվանդները շաբաթներ կամ ամիսներ շարունակ ունենում են ամենօրյա նոպաներ, իսկ հետո ունենում են ամիսներ կամ տարիներ տևող ախտադադար (ռեմիսիա): Հիվանդները սովորաբար ունենում են տարեկան 1-ից 2 դրվագ, առավել հաճախ՝ գարնանը կամ աշնանը:
  • Քրոնիկ՝ հիվանդների 15-ից 20%-ը. hիվանդներն ունենում են նոպաներ, որոնք տևում են ավելի քան մեկ տարի՝ առանց ախտադադարի (ռեմիսիա) կամ ախտադադարի, որը տևում է մեկ ամսից պակաս; Այս հիվանդների 10-ից 20%-ի մոտ զարգանում է դեղակայունություն:
  • Հավանական. հիվանդներ, որոնց նոպաները բավարարում են բոլոր չափանիշները, բացառությամբ մեկ չափանիշի:

Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2023 վերանայվել է՝ 29-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով