Առողջական խնդիրներ
Նորածնային կոլիկա

1 րոպե
Կոլիկան առողջ նորածնի հաճախակի, երկարատև և ինտենսիվ լացն է կամ անհանգստությունը:
Այն կարող է պարբերաբար նյարդայնացնել ծնողներին, քանի որ նորածնի անհանգստության նոպաներն ի հայտ են գալիս առանց որևէ ակնհայտ պատճառի, տանջում երեխային և հաճախ հանգստացնող որևէ միջոց չի օգնում: Այսպիսի դրվագները հաճախ առաջանում են երեկոյան ժամերին, երբ ծնողներն իրենք հոգնած են և հանգստանալու կարիք ունեն:
Կոլիկայի դրվագները սովորաբար իրենց գագաթնակետին հասնում են, երբ նորածինը հասնում է 6 շաբաթական տարիքին և զգալիորեն կրճատվում են 3-4 ամսականից հետո: Այս ընթացքում կարող եք որոշակի քայլեր ձեռնարկել, որ մեղմացնեք կոլիկայի դրվագների ծանրության աստիճանը և տևողությունը, թուլացնեք ձեր սեփական լարվածությունը և ամրապնդեք ծնող-երեխա փոխվստահելի կապվածությունը:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-06-2021 վերանայվել է՝ 18-06-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: