Հայտնի է, որ երեխաներն անհանգստանում և լացում են, հատկապես կյանքի առաջին երեք ամիսների ընթացքում:
Եվ դժվար է բնորոշել սովորական համարվող նորածնի լացի միջակայքը: Ընդհանուր առմամբ, կոլիկան սահմանվում է որպես լացի կրկնվող դրվագներ ավելի քան օրը երեք ժամ, շաբաթական երեք անգամ և երեք շաբաթ:
Նորածնային կոլիկայի առանձնահատկությունները կարող են ներառել հետևյալը՝
- ուժեղ լաց, որը կարող է ավելի շատ թվալ ճիչի կամ ցավի դրսևորում
- լաց լինելն առանց որևէ ակնհայտ պատճառի, ի տարբերություն քաղցած լինելն արտահայտելու լացի կամ բարուրը փոխելու անհրաժեշտության
- ծայրահեղ անհանգստություն, նույնիսկ երբ լացը մեղմացել է
- կանխատեսելի ժամանակագրություն, երբ լացի դրվագները հաճախ առաջանում են երեկոյան
- դեմքի գունափոխում, օրինակ՝ մաշկի կարմրություն կամ շառագունում
- մարմնի լարվածություն, օրինակ՝ վեր քաշված կամ ձգված ոտքեր, ձգված ձեռքեր, սեղմված բռունցքներ, կամարաձև կորացած մեջք կամ լարված որովայն:
Երբեմն ախտանշանները թեթևանում են այն բանից հետո, երբ նորածինը բաց է թողնում գազիկներ կամ աղիները գործելուց հետո: Գազը, հավանաբար, երկարատև լացի ժամանակ կուլ տված օդի հետևանք է:
Ե՞րբ դիմել բժշկին
Նորածնի ավելորդ և ոչ մի կերպ չհանգստացող լացը կարող է լինել կոլիկա, սակայն նաև՝ ցավ կամ անհարմարավետություն առաջացնող որևէ հիվանդության կամ խնդրի արդյունք: Ուստի, անհրաժեշտ է պայմանավորվել և այցելել ձեր երեխայի բժշկին, որ ժխտվի ձեր նորածնի լացի այլ պատճառները:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024