Նորածնային կոլիկայի բուժման առաջնային նպատակներն են՝ հնարավորինս հանգստացնել երեխային տարբեր մեթոդներով և ապահովել, որ ծնողները ունենան այն աջակցությունը, որն անհրաժեշտ է իրենց երեխայի լացի դրվագները հաղթահարելու համար:
Հանգստացնող միջոցառումներ
Ձեզ համար կարող է օգտակար լինել, որ ունենաք ծրագիր, հանգստացնող մոտեցումների ցանկ, որոնք կարող եք փորձել: Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի փորձարկել: Որոշ հանգստացնող մեթոդներ ձեր երեխայի դեպքում կարող են ավելի արդյունավետ լինել, քան մյուսները, իսկ որոշները կարող են օգնել մի անգամ, բայց անօգուտ դառնալ հաջորդ անգամ: Հանգստացնող մոտեցումները կարող են ներառել հետևյալը՝
Անհանգիստ և լացող նորածնին հանգստացնող միջոցառումներից են՝
- ծծակ տալը
- ձեր երեխային մեքենայով կամ մանկասայլակով զբոսանքի տանելը
- ձեր երեխային գրկած սենյակում քայլելը կամ օրորելը
- ձեր երեխայի բարուրաշորը հանելը՝ թողնելով միայն թեթև վերմակ
- ձեր երեխային տաք ջրով լողացնելը
- ձեր երեխայի որովայնը տաք ձեռքով նուրբ շփելը կամ ձեր երեխային որովայնի վրա պահելը՝ մեջքը շփելու համար
- դանդաղ և հանգստացնող որևէ երաժշտություն միացնելը
- կայուն, թույլ և միատոն աղմուկ ստեղծելը (կոչվում է «սպիտակ աղմուկ»), օրինակ, հարևան սենյակում փոշեկուլ կամ լվացքի մեքենա միացնելը
- սենյակը մթնեցնելը և այլ տեսողական խթանիչների սահմանափակումը
- ձեր երեխային հասկացնելը, որ ոչ թե զայրացած եք նրա պահվածքից, այլ հոգ եք տանում և ցանկանում եք օգնել, որ հանգստանա:
Կերակրում
Կերակրման գործելակերպի փոփոխությունները կարող են նաև որոշակի թեթևացում ապահովել: Ձեր երեխային շշիկով կերակրեք ուղղահայաց դիրքում կամ կերակրելուց հետո երեխային գրկեք ուղիղ դիրքով, ինչպես նաև հաճախակի ետ քաշեք ծծակը կերակրման ընթացքում: Այս մեթոդները կարող են հեշտացնել ձեր երեխայի գղտոցները: Ուշադրություն դարձրեք, որ կերակրման ընթացքում երեխան օդ կուլ չտա:
Սննդակարգի փոփոխության փորձեր
Եթե հանգստացնող կամ կերակրման մեթոդները չեն օգնում նորածնի լացի կամ գրգռվածության մեղմացմանը, ձեր երեխայի բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ փորձեք սննդակարգի կարճատև փոփոխություններ: Սա կարող է ներառել արհեստական կերի փոփոխմանը կամ, եթե կրծքով կերակրող մայր եք, ձեր սննդակարգի փոփոխությանը, օրինակ՝ տարածված ալերգեններից (կաթնամթերք, ձու, ընկույզներ և այլն) և գրգռիչ սննդամթերքներից խուսափումը (կաղամբ, սոխ կամ կոֆեինացված ըմպելիքներ):
Ծնողների ինքնօգնություն
Հաճախակի լացող նորածնին խնամելը մեծ սթրես է պատճառում նույնիսկ փորձառու ծնողներին: Փորձեք նման դեպքերում՝
- ծնողներով հաջորդաբար փոխարինել միմյանց, որ ստանաք բավարար հանգիստ
- մի՛ մեղադրեք ձեզ կամ նորածնին
- հոգ տարեք սեփական առողջության մասին
- հիշեք, որ երեխայի անհանգստությունը ժամանակավոր է և չունի որևէ լուրջ պատճառ
- զրուցեք ընտանիքի անդամների կամ ընկերների հետ ձեր իրավիճակի մասին, արտահայտեք ձեր հույզերն ու զգացումները:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024