Գրադարան
Նորածնային կոլիկա. պատճառներ

1 րոպե
Կոլիկայի պատճառն անհայտ է։ Դա կարող է առաջանալ բազմաթիվ նպաստող գործոններից:
Թեև ուսումնասիրվել են մի շարք պատճառներ, հետազոտողների համար դժվար է հաշվի առնել բոլոր կարևոր առանձնահատկությունները, օրինակ, ինչու է այն սովորաբար սկսվում կյանքի առաջին ամսվա ավարտին, ինչպես է այն տարբերվում նորածինների միջև, ինչու է դա տեղի ունենում օրվա որոշակի ժամերին և ինչու է այն ժամանակի ընթացքում ինքնուրույն անհետանում:
Հետազոտված հնարավոր նպաստող գործոնները ներառում են՝
- մարսողական համակարգ, որը լիովին զարգացած չէ
- մարսողական խողովակում առողջ բակտերիաների անհավասարակշռություն
- սննդային ալերգիա կամ անտանելիություն (անհանդուրժողականություն)
- չափից շատ կերակրում, թերսնուցում կամ հազվադեպ գղտոցներ
- մանկական միգրենի վաղ ձև
- ընտանեկան սթրես կամ տագնապ:
Ռիսկի գործոններ
Նորածնային կոլիկայի ռիսկի գործոնները լավ հասկանալի չեն: Հետազոտությունները ցույց չեն տվել ռիսկի տարբերություններ, երբ հաշվի են առնվել հետևյալ գործոնները՝
- երեխայի սեռը
- վաղաժամ և ժամկետային հղիություններ
- կրծքով և արհեստական կաթով կերակրվող նորածիններ:
Հղիության ընթացքում կամ ծննդաբերությունից հետո ծխող մայրերից ծնված նորածինների մոտ մեծանում է կոլիկայի զարգացման ռիսկը:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-06-2021 վերանայվել է՝ 01-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: