Գրադարան
Նորածնային կոլիկա. ախտորոշում

1 րոպե
Ձեր երեխայի բժիշկը կկատարի համապարփակ ֆիզիկական քննություն (բուժզննում)՝ ձեր երեխայի անհանգստության հնարավոր պատճառները բացահայտելու համար:
Բուժզննումը կարող է ներառել հետևյալը՝
- ձեր երեխայի հասակի, քաշի և գլխի շրջանագծի չափում
- սրտի, թոքերի և որովայնի ձայների ստետոսկոպով լսում
- վերջույթների, ձեռքերի և ոտքերի մատների, աչքերի, ականջների և սեռական օրգանների զննում
- հպման, նորածնի թաթիկով բռնելու կամ շարժման ռեակցիայի գնահատում
- ցանի, բորբոքման կամ վարակի կամ ալերգիայի այլ նշանների փնտրում։
Լաբորատոր թեստերը, ռենտգենը և այլ ախտորոշիչ հետազոտությունները սովորաբար անհրաժեշտ չեն, սակայն անհասկանալի դեպքերում դրանք օգնում են բացառելու այլ առողջական վիճակները որպես հնարավոր պատճառ:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-06-2021 վերանայվել է՝ 01-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: