Գրադարան
Նորածնային կոլիկա. բարդություններ

1 րոպե
Նորածնային կոլիկան երեխայի համար կարճաժամկետ կամ երկարաժամկետ առողջական խնդիրներ չի առաջացնում:
Կոլիկը սթրես է ծնողների համար: Հետազոտությունները ցույց են տվել կապը նորածնային կոլիկայի և ծնողների բարեկեցությանը վերաբերվող հետևյալ խնդիրների միջև՝
- մայրերի մոտ հետծննդյան դեպրեսիայի ռիսկի բարձրացում
- կրծքով կերակրման վաղաժամկետ դադարեցում
- մեղքի, հյուծվածության, անօգնականության կամ զայրույթի զգացում:
Ցնցված երեխայի համախտանիշ
Լացող նորածնին հանգստացնելու սթրեսը երբեմն դրդում է ծնողներին ցնցել, անկառավարելի կերպով թափահարել կամ այլ կերպ վնասել իրենց երեխային: Նորածնին ցնցելը կարող է լուրջ վնաս հասցնել նրա գլխուղեղին և նույնիսկ հանգեցնել մահվան: Այս անվերահսկելի ռեակցիաների վտանգն ավելի մեծ է, եթե ծնողները չունեն տեղեկատվություն լացող երեխային հանգստացնելու մասին, կոլիկայի մասին գիտելիքներ և կոլիկայով նորածնի խնամքի համար անհրաժեշտ աջակցության:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-06-2021 վերանայվել է՝ 01-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: