Հաստ աղու պոլիպը բջիջների փոքր կուտակում է` գերաճ, որը ձևավորվում է հաստ աղիքի լորձաթաղանթի վրա:
Հաստ աղիքի պոլիպների մեծ մասն անվնաս է: Սակայն, ժամանակի ընթացքում որոշ պոլիպներ կարող են վերածվել քաղցկեղի: Հաստ աղիքի քաղցկեղը կարող է մահացու լինել, եթե հայտնաբերվի ուշ փուլերում:
Հաստ աղիքի պոլիպ կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ, սակայն, դուք ավելի մեծ ռիսկի տակ եք, եթե 50 տարեկան կամ ավելի մեծ եք, ունեք ավելորդ քաշ կամ ծխող եք: Ռիսկը նաև աճում է, եթե ունեք հաստ աղիքի պոլիպների կամ քաղցկեղի անձնական կամ ընտանեկան պատմություն (անամնեզ):
Հաստ աղիքի պոլիպները հաճախ ախտանիշներ չեն առաջացնում: Ուստի, կարևոր է անցնել կանոնավոր սքրինինգային հետազոտություններ, քանի որ վաղ փուլերում հայտնաբերված պոլիպները սովորաբար կարող են ապահով և ամբողջությամբ հեռացվել: Հաստ աղիքի քաղցկեղի լավագույն կանխարգելումը պոլիպների կանոնավոր սքրինինգն է ու հեռացումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-04-2024
Վերջին վերանայում՝ 29-04-2024