Դուք կարող եք զգալիորեն նվազեցնել հաստ աղիքի պոլիպների և կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկը՝ հետևելով սքրինինգային հետազոտությունների ժամանակացույցին:
Ապրելակերպի որոշ փոփոխություններ նույնպես կարող են օգնել:
- Ձևավորեք առողջ սովորույթներ. ձեր սննդակարգում ներառեք շատ մրգեր, բանջարեղեն և ամբողջահատիկ ձավարեղեն, ինչպես նաև նվազեցրեք կենդանական ճարպերի մասնաբաժինը: Սահմանափակեք ալկոհոլը և դադարեցրեք ծխախոտի օգտագործումը: Եղեք ֆիզիկապես ակտիվ և պահպանեք առողջ մարմնի քաշը:
- Հարցրեք ձեր բժշկին կալցիումի և վիտամին D-ի մասին. հետազոտությունները ցույց են տվել, որ կալցիումի ընդունման ավելացումը կարող է օգնել հաստ աղիքի ադենոմայի կրկնության կանխարգելմանը: Սակայն պարզ չէ, թե արդյոք կալցիումը պաշտպանիչ օգուտներ ունի հաստ աղիքի քաղցկեղի դեմ: Այլ հետազոտություններ ցույց են տվել, որ վիտամին D-ն կարող է պաշտպանել կոլոռեկտալ քաղցկեղից:
- Մտածեք ձեր տարբերակների մասին, եթե բարձր ռիսկի տակ եք. եթե ունեք հաստ աղիքի պոլիպի ընտանեկան պատմություն (անամնեզ), քննարկեք ձեր բժշկի հետ գենետիկ խորհրդատվության հարցը: Եթե ձեզ մոտ ախտորոշվել է ժառանգական խանգարում, որն առաջացնում է հաստ աղիքի պոլիպներ, հավանաբար անհրաժեշտ է կանոնավոր կոլոնոսկոպիաներ՝ սկսած երիտասարդ հասուն տարիքից:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-04-2024
Վերջին վերանայում՝ 25-04-2024