Ձեր բժիշկն, ամենայն հավանականությամբ, կհեռացնի աղիների կոլոնոսկոպիկ հետազոտության ընթացքում հայտնաբերված բոլոր պոլիպները:
Պոլիպների հեռացման տարբերակները հետևյալն են:
- Պոլիպեկտոմիա. վաղ փուլում, երբ պոլիպներն ավելի փոքր են, դրանք կարելի է հեռացնել՝ կոլոնոսկոպիայի ընթացքում հատուկ գործիքով օղակելով և կտրել-հեռացնելով այդ գոյացությունները:
- Նվազագույն ինվազիվ վիրահատություն. պոլիպները, որոնք չափազանց մեծ են կամ չեն կարող անվտանգ հեռացվել կոլոնոսկոպիայի ժամանակ, սովորաբար հեռացվում են վիրահատական ճանապարհով: Սա հաճախ իրականացվում է լապարոսկոպիկ մեթոդով:
- Տոտա; պրոկտոկոլէկտոմիա. եթե ունեք հազվադեպ հանդիպող ժառանգական համախտանիշ, ինչպիսին է ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզը, ձեզ կարող է անհրաժեշտ լինել մեծ վիրահատություն՝ հաստ աղիքի և ուղիղ աղիքի ամբողջական հեռացման համար: Այս վիրահատությունը կարող է պաշտպանել ձեզ կյանքին սպառնացող քաղցկեղի զարգացումից:
Հաստ աղիքի պոլիպի որոշ տեսակներ ավելի հավանական է, որ վերածվեն քաղցկեղի, քան մյուսները: Բժիշկը, ով մանրադիտակի տակ հետազոտում է հյուսվածքային նմուշները, կարող է գնահատել պոլիպի քաղցկեղացման ռիսկը:
Հետբուժական հսկողություն
Եթե ունեցել եք ադենոմատոզ կամ ատամնավոր պոլիպ, ապա ունեք հաստ աղիքի քաղցկեղով հիվանդանալու ռիսկ: Ռիսկի մակարդակը կախված է հեռացված ադենոմատոզ պոլիպների չափից, քանակից և այլ բնութագրիչներից:
Նման դեպքերում պոլիպների հայտնաբերման համար ձեզ հարկավոր կլինի կանոնավոր հետազոտություններ: Ձեր բժիշկը, հավանաբար, խորհուրդ կտա կոլոնոսկոպիա՝
- 5-ից 10 տարի հետո, եթե ունեցել եք ընդամենը մեկ կամ երկու փոքր ադենոմա
- 3-ից 5 տարի հետո, եթե ունեցել երեք կամ չորս ադենոմա
- երեք տարվա ընթացքում, եթե ունեցել եք 5-ից 10 ադենոմա, 10 միլիմետրից ավելի մեծ կամ որոշակի տեսակի ադենոմա
- վեց ամսվա ընթացքում, եթե ունեցել եք բազմաթիվ ադենոմաներ, շատ մեծ ադենոմա կամ ադենոմա, որը հեռացվել է կտոր-կտոր:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-04-2024
Վերջին վերանայում՝ 25-04-2024