Առողջական խնդիրներ

Կոմա. ախտանիշներ

Կոմա. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Կոմայի ախտանիշները գլխավորապես պայմանավորված են գլխուղեղի կեղևի լրիվ արգելակման վիճակով:

Կոմայի նշաններն ու ախտանիշները սովորաբար ներառում են՝

  • փակված աչքեր
  • խոր ընկճված ուղեղացողունային ռեֆլեքսներ, օրինակ՝ բբերը չեն պատասխանում լույսին (լուսային կամ բբային ռեֆլեքս)
  • վերջույթներից որևէ պատասխան ռեակցիայի բացակայություն, բացառությամբ ռեֆլեկտոր շարժումների
  • ցավային ազդակներին որևէ պատասխանի բացակայություն, բացառությամբ ռեֆլեկտոր շարժումների
  • անկանոն շնչառություն:

Ե՞րբ դիմել բժշկին

Կոման անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ է: Ուստի, առանց հետաձգելու զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե ինչ-որ մեկը կոմայի մեջ է:

Հոդվածը տեղադրվել է՝ 27-03-2021 վերանայվել է՝ 28-03-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով