Գրադարան
Կոմա. բուժում

1 րոպե
Կոման բժշկական անհետաձգելի վիճակ է, որի բուժումը կազմակերպվում է անհետաձգելի բուժօգնության կամ վերակենդանացման բաժանմունքներում:
Ընդհանուր առմամբ, կոմայի բուժումը կազմվում է երկու ուղղությամբ՝
- կենսականորեն կարևոր օրգան-համակարգերի գործունեության կարգավորում և կայունացում (շնչառություն, արյան շրջանառության համակարգ, երիկամների գործունեություն)
- կոմայի հասցնող պատճառի ախտորոշում և բուժում։
Բժիշկները նախ ստուգում են տուժած մարդու շնչուղիները և օգնում են շնչառության և արյան շրջանառության ապահովմանը: Նրանք կարող են միացնել շնչառության օժանդակող սարքեր (թոքերի արհեստական գազափոխանակություն և թթվածնաբուժում), նշանակել ներերակային կաթիլային հեղուկներ և կազմակերպել կենսականորեն կարևոր օրգան-համակարգերի գործունեության պահպանմանը նպաստող այլ բուժական միջոցառումներ:
Բուժումը կախված է կոմայի պատճառից: Եթե առկա է գլխուղեղի այտուց, ձեռնարկվում են միջոցառումներ կամ նշանակվում դեղամիջոցներ, որոնք կարող են օգնել գլխուղեղի վրա ճնշման մեղմացմանը: Եթե կոմայի պատճառը գլխուղեղի վարակային ախտահարումն է, կարող են նշանակվել հզոր ներերակային հակաբիոտիկներ: Իսկ եթե դիաբետով մարդու մոտ զարգացել է ցածր արյան շաքարով (հիպոգլիկեմիա) պատճառված կոմա, ներարկվում է գլյուկոզի լուծույթներ:
Կախված պատճառից և գլխուղեղի վնասման բնույթից, կոմայից վերականգնումը կարող է պահանջեր ժամեր, օրեր կամ շաբաթներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 27-03-2021 վերանայվել է՝ 03-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: