Գրադարան

Մրսածություն. պատճառներ

Մրսածություն. պատճառներ

Time Read 1 րոպե

Վիրուսների բազմաթիվ տեսակներ կարող են առաջացնել մրսածություն, սակայն ռինովիրուսները ամենատարածված պատճառն են:

Մրսածության վիրուսը ներթափանցում է ձեր օրգանիզմ բերանի, աչքերի կամ քթի միջոցով: Վիրուսը կարող է տարածվել օդի կաթիլների միջոցով, երբ հիվանդ մարդը հազում է, փռշտում կամ խոսում:

Այն նաև տարածվում է մրսածություն ունեցող մարդու հետ ձեռք-ձեռքի շփվելու կամ վարակված առարկաների համատեղ օգտագործման միջոցով, օրինակ՝ սպասք, սրբիչներ, խաղալիքներ կամ հեռախոսներ: Եթե նման շփումից հետո դիպչեք ձեր աչքերին, քթին կամ բերանին, հավանական է, որ դուք ևս վիրուսով վարակվեք:

Ռիսկի գործոններ

Այս գործոնները կարող են բարձրացնել մրսածության հավանականությունը:

  • Տարիք. նորածիններն ու փոքր երեխաները մրսածության ամենամեծ վտանգի տակ են, հատկապես, եթե ժամանակ են անցկացնում երեխաների խնամքի հաստատություններում (մսուր-մանկապարտեզներ, նախակրթարաններ և այլն):
  • Թուլացած իմունային համակարգ. քրոնիկ հիվանդություններ կամ իմունային համակարգը թուլացնող այլ առողջական խնդիրներ ունենալը բարձրացնում է ձեր ռիսկը:
  • Տարվա ժամանակ. և՛ երեխաները, և՛ չափահասները մրսածության նկատմամբ ավելի «խոցելի» են դառնում աշնանը և ձմռանը, սակայն դուք կարող եք հիվանդանալ ցանկացած ժամանակ:
  • Ծխելը. մրսածությամբ հիվանդանալը կամ հիվանդության ավելի ծանր ընթացքն ավելի հավանական են, եթե ծխում եք կամ ենթարկվում եք երկրորդային ծխի ազդեցությանը:
  • Ազդեցության ենթարկում. եթե մարդկանց մեծ խմբի հետ գտնվում եք նույն փակ տարածքում, օրինակ՝ դպրոցում կամ ինքնաթիռում, ապա հավանական է, որ ենթարկեք մրսածություն պատճառող վիրուսների ազդեցությանը:

Հոդվածը տեղադրվել է՝ 26-05-2021 վերանայվել է՝ 07-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով