Մրսածություն
26-05-2021
1 րոպե

Մրսածությունը կամ հարբուխը քթի և ըմպանի (վերին շնչուղիների) վիրուսային վարակ է:
Մրսածությունը հայտնի է նաև որպես սուր շնչառական վիրուսային վարակ (ՍՇՎՎ) կամ սուր նազոֆարինգիտ (քթըմպանաբորբ), սակայն մարդկանց մեծ մասը ավելի հաճախ օգտագործում է մրսածություն կամ հարբուխ անվանումները:
Մրսածությունը սովորաբար անվտանգ է, թեև կարող է ընթանալ ինքնազգացողության զգալի վատացմամբ: Այն կարող է հարուցվել վիրուսների բազմաթիվ տեսակներով:
Մինչև 6 տարեկան երեխաները մրսածության ամենաբարձր ռիսկի խմբում են, սակայն առողջ չափահաս մարդիկ նույնպես կարող են տարեկան մինչև 3 անգամ հիվանդանալ:
Մարդկանց մեծ մասը լավանում է մինչև 1 շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում: Ծխող մարդկանց մոտ ախտանիշները կարող են տևել ավելի երկար: Եթե այս ժամկետը լրանալուց հետո ախտանիշները չեն մեղմանում, դիմեք ձեր բժշկին:
Հոդվածը վերանայվել է՝ 26-05-2021