Գրադարան

Մրսածություն. բարդություններ

Մրսածություն. բարդություններ

Time Read 1 րոպե

Այս հիվանդությունները կարող են առաջանալ մրսածության հետ միասին:

  • Սուր ականջի վարակ (միջին օտիտ). սա առաջանում է, երբ բակտերիաները կամ վիրուսները ներթափանցում են ականջի թմբկաթաղանթի հետևում գնտվող տարածությունը: Տիպիկ գանգատներն ու ախտանիշները ներառում են ականջի ցավը կամ մրսածությունից հետո ջերմության վերադարձը:
  • Ասթմա. մրսածությունը կարող է խզզոցներ առաջացնել, նույնիսկ եթե ասթմա չունեք: Եթե ունեք ասթմա, մրսածությունը կարող է վատթարացնել այն:
  • Սուր սինուսիտ. չափահասների կամ երեխաների մոտ մրսածությունը, որը չի անցնում, կարող է հանգեցնել հարքթային խոռոչների (ծոցերի) այտուցի, ցավի (բորբոքման) և վարակի:
  • Այլ վարակներ. մրսածությունը կարող է հանգեցնել այլ վարակների, այդ թվում՝ ստրեպտոկոկային ֆարինգիտ, թոքաբորբ (պնևմոնիա), իսկ երեխաների մոտ՝ կեղծ կրուպ կամ բրոնխիոլիտ: Այս վարակները պետք է բուժվեն բժշկի կողմից:

Հոդվածը տեղադրվել է՝ 26-05-2021 վերանայվել է՝ 07-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով