Տնային բուժումը հաճախ արդյունավետ է սովորական գորտնուկների հեռացման համար:
Եթե չունեք թույլ իմունային համակարգ կամ շաքարային դիաբետ, փորձեք այս մեթոդները:
- Պիլինգ դեղամիջոց (սալիցիլաթթու). դեղատոմսի չպահանջող գորտնուկների հեռացման միջոցները, ինչպիսին է Սալիցիլաթթուն, հասանելի են որպես սպեղանի, քսուք և հեղուկ: Սովորական գորտնուկների դեպքում փնտրեք Սալիցիլաթթվի 17 տոկոսանոց լուծույթ: Այս միջոցները (Compound W, Dr. Scholl's Clear Away Wart Remover և այլն) սովորաբար օգտագործվում են ամեն օր, հաճախ՝ մի քանի շաբաթ: Լավագույն արդյունքի համար գորտնուկը մի քանի րոպե թրմեք տաք ջրի մեջ՝ նախքան պիլինգ միջոցը կիրառելը: Գորտունկի դեմ միջոցների կիրառումների միջև ընկած ժամանակահատվածում հեռացրեք մեռուկացած մաշկը միանգամյա օգտագործման խորտոցով: Եթե ձեր մաշկը չափազանց գրգռվում է, նվազեցրեք պիլինգ միջոցի օգտագործման հաճախականությունը: Եթե հղի եք, խոսեք ձեր բժշկի հետ նախքան թթվային լուծույթ օգտագործելը:
- Սառեցում. հեղուկ ազոտի որոշ ապրանքներ հասանելի են դեղատոմս չպահանջող հեղուկի կամ լակի տեսքով (Compound W Freeze Off, Dr. Scholl's Freeze Away և այլն):
- Կպչուն ժապավեն (սկոչ). վեց օրվա ընթացքում գորտնուկը փակեք արծաթագույն կպչուն ժապավենով: Այնուհետև թրջեք այն ջրի մեջ և նրբորեն հեռացրեք մեռուկացած հյուսվածքը միանգամյա օգտագործման խարտոցով կամ մկրատով: Գորտնուկը բաց թողեք մոտ 12 ժամ, այնուհետև կրկնեք գործընթացը մինչև գորտնուկն անհետանա: Այս բուժման վերաբերյալ հետազոտությունների արդյունքները հակասական են:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024