Սովորական գորտնուկները սովորաբար հայտնվում են ձեր մատներին կամ դաստակների դրսային մակերևույթին:
Դրանք կարող են լինել՝
- փոքր, մսոտ, հատիկավոր վերնամաշկային հանգույցիկներ
- հպվելիս՝ պինդ
- անհարթ մակերեսով
- մոխրագույն կամ մաշկագույն
- հաճախ՝ մի քանի հատ
- շաղված սև կետերով, որոնք փոքր, խցանված արյունատար անոթներ են:
Ե՞րբ դիմել բժշկին
Տեղեկացրեք ձեր բժշկին սովորական գորտնուկների մասին, եթե՝
- գորտնուկը ցավոտ է կամ փոփոխում է արտաքին տեսքը կամ գույնը
- դուք փորձել եք բուժել գորտնուկները, սակայն դրանք պահպանվում են, տարածվում կամ կրկնվում
- գորտնուկներն անհանգստացնող են և խանգարում են ձեր գործերին
- դուք վստահ չեք, թե արդյոք ձեր մաշկային գոյացությունները գորտնուկներ են
- դուք չափահաս եք, և սկսում են ի հայտ գալ բազմաթիվ գորտնուկներ, որը կարող է վկայել իմունային համակարգի ոչ ճիշտ գործառույթի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-06-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024