Մաշկային կոշտուկները կամ մազոլներն առաջանում են կրկնվող գործողությունների ընթացքում մաշկի շփման և ճնշման հետևանքով` որպես պաշտպանական ռեակցիա:
Այսպիսի շփման և ճնշման որոշ աղբյուրների օրինակներ ներկայացված են ստորև:
- Վատ հարմարեցված կոշիկներ և գուլպաներ կրելը․ նեղ և բարձրակրունկ կոշիկները կարող են սեղմել ոտնաթաթերի որոշ հատվածները։ Եթե ձեր կոշիկները մեծ չափսի են, ձեր ոտնաթաթերը կարող են կրկնակի սահել և քսվել կոշիկին: Ձեր ոտքը կարող է նաև ենթարկվել կոշիկի ներսում կարի կամ ծալքի հետ կրկնակի շփման: Խնդիրներ նաև կարող են առաջացնել ոչ համապատասխան չափսի գուլպաները:
- Գուլպաներ (նասկիներ) չհագնելը. առանց գուլպաների կոշիկ և սանդալ կրելը կարող է ոտնաթաթերի վրա ավելորդ շփում առաջացնել:
- Երաժշտական գործիքներ նվագելը կամ ձեռքի գործիքներ օգտագործելը. ձեռքերի վրա կոշտուկները կարող են առաջանալ կրկնվող ճնշումների հանգեցնող այնպիսի գործողություններից, ինչպիսիք են երաժշտական գործիքներ նվագելը և ձեռքի գործիքներ կամ նույնիսկ գրիչ օգտագործելը:
- Կոշտուկների առաջացման ժառանգված հակում․ կոշտուկի մի տեսակը, որը ձևավորվում է ծանրության չենթարկվող շրջաններում, ինչպիսիք են ներբանները և ափերը (կետային կերատոզ), կարող է պայմանավորված լինել գենետիկայով:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024