Կոշտուկները կամ մազոլները մաշկի հաստացած, պնդացած շերտեր են, որոնք զարգանում են, երբ մաշկը փորձում է պաշտպանվել շփումից կամ ճնշումից:
Դրանք հաճախ ձևավորվում են ոտնաթաթերի և ոտքի մատների կամ ձեռքերի (դաստակների) և ձեռքի մատների վրա:
Եթե դուք առողջ եք, կոշտուկների բուժման կարիք չունեք, եթե դրանք ցավ չեն պատճառում կամ ձեզ դուր չի գալիս դրանց տեսքը: Մարդկանց մեծամասնության համար պարզապես շփման կամ ճնշման աղբյուրը վերացնելը բավարար է, որ կոշտուկներն անհետանան:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024