Անկախ կոշտուկի կամ մազոլի տեսակից, բուժումը գրեթե նույնն է:
Նախ պետք է խուսափել այնպիսի կրկնվող գործողություններից, որոնք առաջացրել են կոշտուկներ: Հարմար կոշիկներ կրելը և պաշտպանիչ սպեղանիներ կամ պարագաներ օգտագործելը նույնպես կարող է օգնել:
Եթե կոշտուկը, հատկապես սեպաձև տեսակը, չնայած ձեր տնային միջոցներին, կայուն շարունակվում է կամ դառնում է ցավոտ, ձեր բժիշկը կարող է առաջարկել հետևյալ տարբերակները:
- Ավելորդ մաշկի կտրում-հեռացում. բժիշկը կամ ոտքերի խնամքի մասնագետը կարող են կտրել հաստացած մաշկը մկրատով կամ նշտարով (լանցետ): Մի՛ փորձեք ինքներդ անել, հատկապես խոր կոշտուկի դեպքում, քանի որ դա կարող է հանգեցնել վարակի:
- Դեղորայքային սպեղանիներ. ձեր բժիշկը նաև կարող է առաջարկել 40%-ոց Սալիցիլաթթու պարունակող սպեղանի (Clear Away, ՄեդիՊլաստ և այլն): Նման սպեղանիները վաճառվում են առանց դեղատոմսի: Բժիշկը ձեզ կտեղեկացնի, թե որքան հաճախ պետք է փոխարինեք այս սպեղանիները: Փորձեք նախ բարակացնել մաշկային կոշտուկը քարով կամ մաշկի խարտոցով՝ մինչև սպեղանին օգտագործելը: Եթե անհրաժեշտ է բուժել ավելի մեծ տարածք, փորձեք Սալիցիլաթթվի գել (Կըմփաունդ W, Կերալիտ) կամ հեղուկ (Կըմփաունդ W, Դուոֆիլմ):
- Կոշիկի ներդիրներ. եթե ունեք ոտնաթաթի ձևախախտում, բժիշկը կարող է խորհուրդ տալ հատուկ պատրաստված կոշիկի ներդիրներ (օրթոզներ)՝ կրկնվող կոշտուկները կանխելու համար:
- Վիրահատություն. ձեր բժիշկը կարող է առաջարկել վիրահատություն՝ շտկելու շփում առաջացնող ոսկորների մակերևույթը: Այս տեսակի վիրահատությունը կարող է իրականացվել ամբուլատոր պայմաններում:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024