Եթե ունեք շաքարային դիաբետ կամ մեկ այլ հիվանդություն, որը խաթարում է ոտնաթաթի արյան հոսքը, խորհրդակցեք ձեր բժշկի հետ՝ նախքան կոշտուկը կամ մազոլն ինքնուրույն բուժելը:
Եթե չունեք որևէ քրոնիկ առողջական խնդիրներ, փորձեք այս միջոցները, որոնք կօգնեն կոշտուկի անհետացմանը:
- Թրջեք ձեր ձեռքերը կամ ոտնաթաթերը. կոշտուկները տաք օճառաջրի մեջ սուզելը փափկացնում է դրանք: Սա կարող է հեշտացնել հաստացած մաշկի հեռացնելը:
- Բարակեցրեք հաստացած մաշկը. վնասված մաշկը փափկացնելուց հետո կոշտուկը շփեք քարով, մաշկի խարտոցով կամ այլ միջոցով: Սա օգնում է կոշտ մաշկի մակերեսային եղջերացած շերտի հեռացմանը: Մի՛ օգտագործեք սուր առարկա `մաշկը քերելու համար: Մի՛ օգտագործեք քար, եթե դիաբետ ունեք:
- Օգտագործեք կոշտուկի ծածկույթներ. դրանք կարող են պաշտպանել այն հատվածը, որտեղ սովորաբար կոշտուկ է առաջանում: Զգույշ եղեք դեղորայք՝ Սալիցիլաթթու պարունակող միջոցներից, որոնք կարող են գրգռել մաշկը և հանգեցնել վարակի, հատկապես, եթե ունեք շաքարային դիաբետ կամ ոտնաթաթերի արյան շրջանառության խանգարում: Դուք կարող եք պաշտպանել առողջ մաշկը՝ մինչև դեղորայքային սպեղանի օգտագործելը կոշտուկի շուրջբոլորն օծելով նավթային ժելեով (Վազելին):
- Խոնավացրեք ձեր մաշկը. ձեր ձեռքերը և ոտնաթաթերը պարբերաբար օծեք խոնավեցնող նրբաքսուքով։
- Հագեք միայն հարմարավետ կոշիկներ և գուլպաներ. հագեք ոտնաթաթը հարմար գրկող, ոտքի մատները չսեղմող կոշիկներ և գուլպաներ, առնվազն մինչև կոշտուկն անհետանա:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024