Գրադարան

Քթի միջնորմի շեղում. պատճառներ

Քթի միջնորմի շեղում. պատճառներ

Time Read 1 րոպե

Քթի միջնապատը շեղվում է, երբ ձեր քթի միջնորմը` բարակ պատը, որը բաժանում է ձեր աջ և ձախ քթային անցուղիները, թեքվում է մի կողմ:

Միջնապատի շեղվումը կարող է առաջանալ հետևյալ պատճառներով:

  • Վիճակ, որն առկա է ի ծնե. որոշ դեպքերում միջնապատի շեղումն առաջանում է պտղի ներարգանդային զարգացման ժամանակ և առկա է ի ծնե:
  • Քթի վնասվածք. միջնապատի շեղումը նաև կարող է լինել վնասվածքի հետևանք, որի հանգեցնում է քթի միջնապատի թեքման: Նորածինների մոտ նման վնասվածք կարող է առաջանալ ծննդաբերության ժամանակ: Երեխաների և չափահասների մոտ տարաբնույթ պատահարներ կարող են հանգեցնել քթի վնասվածքի և միջնապատի շեղման: Քթի վնասվածքն առավել հաճախ տեղի է ունենում կոնտակտային մարզաձևերի, կոպիտ մրցամարտերի, ինչպիսիք են ըմբշամարտը և բոքսը կամ ավտովթարների ժամանակ:

Ծերացման գործընթացը կարող է ազդել քթի կառուցվածքների վրա՝ ժամանակի ընթացքում վատթարացնելով շեղված միջնապատը:

Վարակի պատճառով քթի խոռոչների կամ հարքթային ծոցերի (սինուսներ) այտուցվածությունն ու գրգռումը կարող է ավելի նեղացնել քթային անցուղիները և հանգեցնել քթի փակվածության:

Ռիսկի գործոններ

Որոշ մարդկանց մոտ շեղված միջնապատը առկա է ի ծնե, որը առաջանում է պտղի զարգացման ընթացքում կամ ծննդաբերական վնասվածքի պատճառով: Ծնվելուց հետո շեղված միջնապատը ամենից հաճախ առաջանում է վնասվածքի պատճառով, որն իր նորմալ կենտրոնական դիրքից թեքում է ձեր քթի միջնապատը: Ռիսկի գործոնները ներառում են՝

  • կոնտակտային մարզաձևով զբաղվելը
  • ավտոմեքենա վարելիս ամրագոտին չամրացնելը:

Հոդվածը տեղադրվել է՝ 04-03-2023 վերանայվել է՝ 04-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով