Գրադարան
Քթի միջնորմի շեղում. ախտանիշներ

1 րոպե
Միջնապատի շեղումների մեծ մասը որևէ ախտանիշ չի առաջացնում, և դուք կարող եք նույնիսկ չիմանալ, որ ունեք թեքված միջնորմ:
Այնուամենայնիվ, միջնապատի որոշ ձևափոխումներ կարող են առաջացնել հետևյալ գնագատներն ու ախտանիշները:
- Մեկ կամ երկու քթանցքների փակվածություն. այս արգելափակումը կարող է դժվարացնել քթանցքով կամ քթանցքներով շնչելը, որը նաև կոչվում է քթային դժվարաշնչություն: Դուք կարող եք դա ավելի շատ նկատել, երբ ունեք մրսածություն կամ ալերգիաներ, որոնք կարող է հանգեցնել ձեր քթային անցուղիների այտուցին և նեղացմանը:
- Քթային արյունահոսություն. ձեր քթի միջնապատի մակերեսը կարող է չորանալ՝ մեծացնելով քթային արյունահոսության ռիսկը:
- Դիմային ցավ. որոշակի բանավեճեր կան դիմային ցավի քթային հնարավոր պատճառների մասին: Դեմքի միակողմանի ցավի հնարավոր պատճառը կարող է լինել խիստ շեղված միջնապատը, որի դեպքում քթի ներսում մակերեսները հպվում են միմյանց և ճնշում են առաջացնում:
- Քնած ժամանակ աղմկոտ շնչառություն (խռմփոց). շեղված միջնապատը կամ քթի հյուսվածքների այտուցը կարող է լինել քնի ընթացքում աղմկոտ շնչառության բազմաթիվ պատճառներից մեկը:
- Քթային ցիկլի մասին իմացություն. քիթը փակ է մեկ մի կողմից, մեկ մյուս կողմից: Այսպիսի հերթափոխումը կոչվում է քթային ցիկլ: Քթային ցիկլի մասին տեղյակ լինելը տարածված չէ և կարող է վկայել քթային փակվածության մասին:
- Կոնկրետ մի կողմի վրա քնելու նախապատվություն. եթե քթային անցուղիներից մեկը նեղանում է, որոշ մարդիկ կարող են նախընտրել քնել որոշակի կողմի վրա՝ գիշերը քթով շնչելը բարելավելու համար:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե ունեք՝
- փակված քթանցք (կամ քթանցքներ), որը չի արձագանքում բուժմանը
- հաճախակի քթային արյունահոսություններ
- կրկնվող ծոցային վարակներ (սինուսիտ)։
Հոդվածը տեղադրվել է՝ 04-03-2023 վերանայվել է՝ 04-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: