Գրադարան

Քթի միջնորմի շեղում կամ ծռվածություն

Քթի միջնորմի շեղում կամ ծռվածություն

Time Read 1 րոպե

Քթի միջնապատի շեղումը տեղի է ունենում, երբ ձեր քթային անցուղիների միջև ընկած բարակ պատը (քթի միջնորմ) մի կողմ է շեղվում:

Շատ մարդկանց մոտ քթի միջնապատը կենտրոնից շեղված է կամ թեքված է, ինչը փոքրացնում է քթային անցուղիներից մեկը:

Երբ միջնապատի շեղումը զգալի է, այն կարող է փակել քթի մի կողմը և նվազեցնել օդի հոսքը՝ առաջացնելով քթային շնչառության դժվարացում: Շեղված միջնապատի ազդեցությունը քթի միջով օդի հոսքի չորացման վրա երբեմն կարող է նպաստել որոշ մարդկանց մոտ քթի լորձաթաղանթի վրա կեղևների առաջացմանը կամ արյունահոսությանը:

Քթի խցանումը կամ փակվածությունը (օբստրուկցիա) կարող է առաջանալ շեղված քթի միջնապատի, քթային լորձաթաղանթների այտուցվածության կամ երկուսի պատճառով:

Քթային փակվածության բուժումը կարող է ներառել այտուցը նվազեցնող դեղամիջոցներ: Շեղված միջնապատը շտկելու համար ձեզ վիրահատություն է հարկավոր:

Հոդվածը տեղադրվել է՝ 04-03-2023 վերանայվել է՝ 04-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով