Ցածր արյան շաքարը առավել տարածված է Ինսուլին ստացող մարդկանց շրջանում, սակայն նաև կարող է առաջանալ, եթե օգտագործում եք դիաբետի որոշ բերանային (օրալ) դեղամիջոցներ:
Դիաբետիկ հիպոգլիկեմիայի տարածված պատճառները ներառում են՝
- չափից շատ Ինսուլին կամ դիաբետի դեղեր ընդունելը
- բավականաչափ չուտելը
- ճաշը կամ նախաուտեստը հետաձգելը կամ բաց թողնելը
- վարժանքների կամ ֆիզիկական ակտիվության ծանրաբեռնվածության ավելացումը՝ առանց ավելի շատ ուտելու կամ դեղորայքը կարգավորելու
- ալկոհոլ խմելը:
Արյան շաքարի կարգավորումը
Ինսուլին հորմոնը նվազեցնում է արյան շաքարի մակարդակը, երբ վերջինս խիստ բարձր է: Եթե ունեք 1-ին տիպի կամ 2-րդ տիպի դիաբետ և ձեր արյան շաքարը կարգավորելու համար ունեք ինսուլին ստանալու կարիք, անհրաժեշտ քանակից ավելի շատ ինսուլինը կարող է դառնալ շաքարի մակարդակի կտրուկ անկման և հիպոգլիկեմիայի զարգացման պատճառ:
Ձեր արյան շաքարը նաև կարող է խիստ նվազել, եթե դիաբետի դեղերն ընդունելուց հետո ուտում եք սովորականից ավելի քիչ (ձեր օրգանիզմի գլյուկոզի մեծ մասը ստանում եք սննդամթերքներից) կամ կատարում եք սովորականից ավելի ծանրաբեռնված ֆիզիկական վարժանքներ կամ գործեր (որը պահանջում է լրացուցիչ գլյուկոզ):
Ինսուլինի, սննդի և ֆիզիկական ակտիվության միջև հավասարակշռության պահպանում ոչ միշտ է հեշտ լուծելի խնդիր, սակայն բժիշկը կարող է աշխատել ձեզ հետ, որ միասին փորձեք կանխարգելել ցածր գլյուկոզի մակարդակները:
Ռիսկի գործոններ
Որոշ մարդիկ ունեն դիաբետիկ հիպոգլիկեմիայի զարգացման ավելի բարդր ռիսկ, օրինակ՝
- ովքեր ստանում են Ինսուլին
- ովքեր օգտագործում ներքին ընդունման դիաբետի որոշ դեղամիջոցներ (օրինակ՝ սուլֆոնիլմիզանյութներ)
- մանկահասակ երեխաներ և մեծ տարիքի չափահասներ
- ովքեր ունեն լյարդի կամ երիկամների գործունեության խանգարում
- ովքեր երկար տարիներ ունեն դիաբետ
- ովքեր չեն զգում ցածր արյան շաքարի ախտանիշները (հիպոգլիկեմիայի անտեղյակություն)
- ովքեր ստանում են տարբեր խմբերի բազմաթիվ դեղամիջոցներ (անցանկալի փոխազեդեցություն)
- ովքեր ունեն արյան շաքարի անկման արագ պատասխանը կանխող անկարողություն
- ովքեր օգտագործում են ալկոհոլ:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-04-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024