Skip to content
Դիաբետիկ հիպոգլիկեմիա. ախտորոշում
10-04-2021
1 րոպե

Եթե ունեք ցածր արյան շաքարի գանգատներ կամ նշաններ, առանց հետաձգելու գլիկոմետրով չափեք ձեր արյան շաքարը:
Գլիկոմետրը փոքր սարք է, որը չափում և ցուցադրում է արյան գլյուկոզի մակարդակը:
Հիպոգլիկեմիայի մասին խոսք է գնում, եթե ձեր արյան շաքարի մակարդակը 3,9 մմոլ/լ-ից ներքև է (70 մգ/դլ)։ ապա ձեռնարկեք համապատասխան միջոցներ:
Եթե չեք ընդունում այնպիսի դեղամիջոցներ, որոնք կարող են առաջացնել ցածր արյան գլյուկոզ, բժիշկը հավանաբար կցանկանա ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝
- ինչպիսի՞ ախտանիշներ եք ունեցել
- ի՞նչ թվերի վրա է եղել ձեր արյան գլյուկոզը, երբ ունեցել եք այդ գանգատները
- արդյոք ձեր ախտանիշներն անհետացել եք արյան շաքարը բարձրացնող միջոցառումներից հետո:
Բժիշկը նաև կզննի ձեզ, կհետաքրքրվի ձեր ընդհանուր առողջական վիճակով և, ըստ անհրաժեշտության, կառաջարկի որոշ հետազոտություններ:
Հոդվածը վերանայվել է՝ 10-04-2021