Գրադարան

Դիաբետիկ նեֆրոպաթիա. պատճառներ

Դիաբետիկ նեֆրոպաթիա. պատճառներ

Time Read 1 րոպե

Դիաբետիկ նեֆրոպաթիան զարգանում է, երբ դիաբետն ախտահարում է ձեր երիկամների արյունատար անոթները և այլ բջիջները:

Ինչպե՞ս են երիկամները գործում

Ձեր երիկամները պարունակում են միլիոնավոր մանր անոթային խրձեր (կծիկներ կամ գլոմերուլներ), որոնք արյունը զտում են թափոնային նյութերից: Կծիկների կողմից քամազատված այդ արգասիքները և հեղուկների ավելցուկը ձեր օրգանիզմից հեռացվում են մեզով: Երիկամային կծիկների ծանր ախտահարումը հանգեցնում է դիաբետիկ նեֆրոպաթիայի՝ երիկամների կծիկային ֆիլտրացիայի նվազեցման, երիկամների գործունեության կրճատման և երիկամային անբավարարություն:

Դիաբետիկ նեֆրոպաթիայի պատճառները

Դիաբետիկ նեֆրոպաթիան ինչպես 1-ին, այնպես էլ 2-րդ տիպի դիաբետի հաճախ հանդիպող բարդություն է: Ժամանակի ընթացքում վատ վերահսկվող շաքարային դիաբետը կարող է առաջացնել երիկամների կծիկների վնասում, որը կարող է բերել երիկամային հիվանդության և բարձր արյան ճնշման: Բարձր արյան ճնշումն իր հերթին կարող է ավելի խորացնել երիկամների վնասումը՝ բարձրացնելով արյան ճնշումը երիկամների կծիկներում:

Ռիսկի գործոններ

Եթե ունեք դիաբետ, հետևյալ գործոնները կարող են մեծացնել դիաբետիկ նեֆրոպաթիայի ռիսկը՝

  • չվերահսկվող բարձր արյան շաքար (հիպերգլիկեմիա)
  • չվերահսկվող բարձր արյան ճնշում (հիպերտոնիա)
  • ծխող լինելը
  • բարձր արյան խոլեստերին
  • դիաբետի և երիկամային հիվանդության ընտանեկան պատմություն (անամնեզ):

Հոդվածը տեղադրվել է՝ 03-05-2020 վերանայվել է՝ 22-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով