Սննդակարգը, վարժանքները և ինքնակառավարումը կարևոր են արյան շաքարի մակարդակը և բարձր արյան ճնշումը վերահսկելու համար:
Ձեր դիաբետի խնամքի անձնակազմը կօգնի ձեզ հետևյալ հարցերում:
- Վերահսկեք ձեր արյան շաքարի մակարդակը. բժիշկը ձեզ խորհուրդ կտա, թե որքան հաճախ է պետք ստուգել ձեր արյան շաքարի մակարդակը, որ համոզվեք, որ այն մնում է ձեր թիրախային միջակայքում: Օրինակ, ձեզ կարող է անհրաժեշտ լինել ստուգել օրը մեկ անգամ և վարժանքներից առաջ կամ հետո: Եթե Ինսուլին եք ստանում, ձեզ գուցե հարկավոր լինի օրական մի քանի անգամ ստուգել:
- Եղեք ակտիվ շաբաթվա մեծ մասը. հետևեք ձեր բժշկի խորհուրդներին և շաբաթվա օրերի մեծ մասի համար օրական առնվազն 30 տրամադրեք ակտիվ ֆիզիկական տարաբնույթ զբաղմունքներին:
- Հարմարեցրեք ձեր սննդակարգը. զրուցեք բժշկի կամ դիետոլոգի հետ այն մասին, թե ինչպես կարելի է սննդակարգում սահմանափակել կերակրի աղի քանակը, ինչպես ընտրել կալիումի քիչ քանակներ պարունակող սննդամթերքներ և ինչպես նվազեցնել սննդի հետ ստացվող սպիտակուցների քանակը:
- Դադարեցրեք ծխելը. եթե դուք ծխող եք, զրուցեք ձեր բժշկի հետ այն մասին, թե ինչպես կարելի է ավելի հեշտությամբ հրաժարվել ծխախոտից:
- Պահպանեք առողջ քաշ. եթե ձեր մարմնի քաշը նվազեցնելու կարիք ունեք, զրուցեք ձեր բժշկի հետ այն մասին, թե ինչպես կարելի է ազատվել ավելորդ կիլոգրամներից, օրինակ՝ ավելացնելով ֆիզիկական ակտիվությունը և կրճատելով սննդային կալորիաները:
- Ընդունեք ամենօրյա Ասպիրին. զրուցեք ձեր բժշկի հետ այն մասին, թե կարիք կա արդյոք, որ ընդունեք ցածր դեղաչափերով Ասպիրին:
- Եղեք աչալուրջ. եթե որևէ առիթով կապ եք ստեղծում ձեզ անծանոթ բժշկի հետ, տեղեկացրեք նրան, որ ունեք դիաբետիկ նեֆրոպաթիա: Բաց մի թողեք հերթական այցերը կամ հետազոտությունները: Հետևեք ձեր ընդհանուր առողջական վիճակին և անպայման դիմեք բժշկին, եթե նկատում եք նոր ախտանիշներ (օրինակ՝ միզուղիների վարակի նշաններ, մաշկային խնդիրներ և այլն):
Հոդվածը հրապարակվել է՝ 03-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024